Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում կարող էր խնայվել ավելի քան 1,5 միլիարդ դրամ. ՏՄՊՊՀ

SOCIETY

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի մատակարարման ոլորտում խախտումներ է արձանագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4 տարի շարունակ՝ 2012-2016 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակում ազոտական պա րարտանյութի մատակարար է հանդիսացել «Մասիսի բերրիություն» ընկերությունը: Նախորդ տարի «Մասիսի բերրիությունը» մատակարարել է, ընդհանուր առմամբ ,32 հազար 720 տոննա պարարտանյութ, ինչի դիմաց ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 48 մլն դրամ պետական սուբսիդիա, ևս 204 մլն դրամ դրամաշնորհ՝ մարզերի մատակարարումների  համար, ինչպես նաև 3 մլրդ  992 մլն  դրամ բյուջետային վարկ՝ 0,001 տոկոս տոկոսադրույքով: Արդյունքում, ազոտական պարարտանյութի 1 տոննան գյուղացիական տնտեսություններին իրացվել է 120 000 դրամով:

Հանձնաժողովը պարզել է, որ «Մասիսի բերրիությունը» ազոտական պարարտանյութի 1 տոննան Վրաստանից ձեռք է բերել շուրջ 323 ԱՄՆ դոլարով: Մինչդեռ մեկ այլ ընկերություն՝ «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որը ներգրավված չէ պարարտանյութի մատակարարման ծրագրում, նույն տեսակի 1 տոննա պարարտանյութը նույն երկրից ձեռք է բերել 239 ԱՄՆ դոլարով, այսինքն՝ 26%-ով ավելի էժան: Ստացվում է, որ պետությունը ստիպված է եղել հավելյալ գումարներ վճարել «Մասիսի բերրիությանը»: «Մեր հանրապետության վարչապետի մոտեցումն այնպիսին է, որ պետական աջակցության ծրագրերը և պետակ ան գնումների համակարգն ընդհանրապես պետք է գործեն բաց, թափանցիկ և արդար մրցույթների միջոցով: Հետևապես, Հանձնաժողովը կլինի խիստ հետևողական՝ առավել խիստ վերահսկողություն իրականացնելու և այս առումով խնդիրների լիարժեք  լուծմանն ու կարգավորմանը հասնելու նպատակով»,-ասաց  ՀՀ  ՏՄՊՊՀ  նախագահ Արտակ  Շաբոյանը:

 ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հաշվարկների համաձայն, պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 միլիարդ դրամ:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են նաև, որ այն ընկերությունը, որը մասնակցում է տվյալ ծրագրին, մրցակցային առավելություններ է ստանում մյուսների  համեմատ: Խնդիրն այն է, որ պետությունը տվյալ ընկերությանը նախապես տրամադրում է անհրաժեշտ դրամական միջոցներ և ապահովում ազոտական պարարտանյութի երաշխավորված պահանջարկ: Մինչդեռ նույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսավարողները ստիպված են լինում աշխատել սեփական գումարներով, և ապրանքը ներմուծում են առանց իրացման ծավալների վերաբերյալ հստակ կանխատեսումների և երաշխիքների:  ՀՀ ՏՄՊՊՀ-ն առաջարկում է պարարտանյութի մատակարար ընկերության ընտրությունը այսուհետև իրականացնել բաց և հրապարակային մրցույթների միջոցով:

Այդ  դեպքում հնարավոր կլիներ թե պարարտանյութը գյուղացիներին տրամադրել ավելի քան 36 տոկոսով ցածր սակագնով և թե պետական միջոցներն օգտագործել առավել արդյունավետ: 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank