Մոսկվայում կտեղակայեն տոնածառի՝ աշխարհում ամենամեծ խաղալիքը
SOCIETYՄոսկվայի Պոկլոննա բլրին Ամանորի առթիվ կհավաքեն տոնածառի վիթխարի գունդ 23 հազար լամպիկներից: Կառուցվածքը ճանաչվել Է աշխարհում ամենամեծ լուսադիոդային քանդակն ըստ Գինեսի ռեկորդների գրքի վարկածի: Գնդի տրամագիծը կկազմի 17 մետր, ներսում պլանավորվում Է բացել պարահրապարակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնական կայքում:
Գունդը կլինի երաժշտական. կախված հնչող երգից՝ խաղալիքի մակերեւույթին կարտացոլվեն տարբեր չափերի պատկերներ. ձյան փաթիլներ, հրթիռներ եւ օղակներ: Յուրաքանչյուր ցանկացող կարող Է մտնել ներս եւ պարել, ճշտվում Է հաղորդագրության մեջ:
Գնդի հավաքումը կսկսվի դեկտեմբերի 1-ին եւ կշարունակվի մեկ շաբաթ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



