«Ֆուկուսիմա-1»-ի ռեակտորների ապամոնտաժման ծախսերը կկազմեն ութ տրիլիոն իեն
SOCIETY«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռեակտորների ապամոնտաժման ծախսերը, որտեղ տեղի ունեցավ Չեռնոբիլի վթարից հետո խոշորագույն վթարը, կկազմեն մի գումար, որը քառապատիկ գերազանցում Է սկզբնական նախահաշիվները՝ 8,2 տրիլիոն իեն (74,5 միլիարդ դոլար), այս նախնական հաշվարկները պատրաստել Է Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վթարային կայանի ռեակտորների ապամոնտաժման ծախսերը կկազմեն ոչ թե 2 տրիլիոն իեն, ինչպես համարվում Էր ավելի վաղ, այլ 8,2 տրլն իեն (74,5 միլիարդ դոլար): Վթարի լիակատար վերացումը, ներառյալ տարահանվածներին փոխհատուցումների վճարումները եւ արտակարգ պատահարից տուժած բնակավայրերի ակտիվազերծումը, կկազմի 22,6 տրիլիոն իեն (շուրջ 205 միլիարդ դոլար), հայտնել Է Կիոդո գործակալությունը՝ վկայակոչելով իր կողմից ձեռք բերված տվյալները:
Միենույն ժամանակ նախկինի պես լուծված չԷ այն տեխնիկական հարցը, թե ինչ կերպ կհանվի վթարի ժամանակ հալված միջուկային վառելիքը, որը կուտակվել Է ռեակտորների պատշպանական թաղանթների հատակին: Ապամոնտաժման աշխատանքները կսկսվեն 2021 թվականին եւ կտեւեն 30 տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



