Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Տղաներ, որ ելան մարտի». Կարողացանք մտնել մահվան երախն ու անվնաս դուրս գալ. Սամվել Սահակյան

SOCIETY

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Սամվել Սահակյանին և նրա սխրանքի պատմությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։  

Սամվելը զրույցն սկսում է իր հորեղբոր մասին պատմությամբ, ով մասնակից է եղել արցախյան պատերազմին: «Ես Արցախյան հերոսամարտերում քաջի մահով ընկած հորեղբորս անունն եմ կրում՝ Սամվել Սահակյան։ 1992 թվականին նա 16 տարեկանում կամավոր մարտի էր մեկնել։ Մեկնել էր կռվելու և հաղթելու, բայց ավաղ․․․ Երբ քառօրյա պատերազմը սկսվեց, ես անձնական վրեժ ունեի... Պատիվ ունեմ այս անունը կրելու: Հպարտանում եմ իմ հորեղբոր քայլով։ Ամեն արկ կրակելուց նրա դիմագիծն էր աչքիս առաջ գալիս»,- հպարտությամբ պատմում է նա:  

Ապրիլյան պատերազմը Սամվելի համար սպասված էր. «Ապրիլի 2-ի առավոտն էր. այսօրվա նման հիշում եմ՝ օրը շաբաթ։ Տողանի ժամանակ մեր հրամանատարը շատ հանգիստ ու ինձ համար սպասելի տոնով ասաց, որ հակառակորդի սանձերը ձգել է պետք: Ստանալով զենք զինամթերք, տեղավորվելով մեր խցիկներում, դուրս եկանք մեր տանկերով։ Սկզբից շատ անհասկանալի էր, ես ներքուստ մի փոքր ուրախացա, քանի որ ես սպասում էի պատերազմին․․․ Ճանապարհին զորամասի հրամանատարի տեղակալ Մասիս Ավանեսյանի հրահանգավորումից հետո իրավիճակը լիովին պարզ դարձավ ինձ համար։ Մի տեսակ անբացատրելի զգացողություն կար»:  

Հասնելով Թալիշ, տեսնելով գյուղի վիճակը, նրա խոսքով, մի տեսակ իր տանկն էլ է ուժ հավաքել: Սկսել է կրակել տարբեր ուղղություններով։ Սամվելը հակառակորդի առաջին տանկը խոցել է շարժման մեջ: «Արագ դեմ դիմաց դեպի գյուղն էր իջնում։ Ճիշտ է` մինչ այդ կենդանի ուժի զգալի կորուստներ էի պատճառել հակառակորդին, բայց տանկի պայթյունից ավելի ոգևորվեցի։ Ինձ համար կապ չուներ` դիմացիս մարդ է, տանկ, թե ավելի հզոր զինատեսակ։ Իմ անունն ինձ ուժ էր տալիս։ Ավելի ու ավելի էի չարանում առաջ գնալով։ Դիրքերն ազատագրելուց մի տանկ էլ ճանապարհիս հանդիպեց, դա նույնպես խոցեցի ու չվրիպեցի, քանի որ իմ արկերը երբեք չեն վրիպել․․․ Ես վստահ էի իմ ուժերի վրա։ Տանկիստ էի, ավագ նշանառու օպերատոր, մատներիցս 3 ընտանիքի ճրագ էր կախված, վարորդինս՝ Գևորգ Խաչատրյանինը, առաջին հրամանատարինս՝ Ռաֆիկ Կրպեյանինը, և հետո հրամանատարս փոխվեց, լեյտենանտ Անդրանիկ Սիմոնյանինը:  Սիմոնյանը ամենավտանգավոր դիրքում էր հրամանատար եղել, բայց հպարտ էի, որ նրանք վստահում էին իմ ուժերին, եւ երեքիս կյանքն էր իմ ձերքերում, չվրիպեցի․․․․ կարողացանք կռվել թշնամու դեմ, մտնել մահվան երախն ու անվնաս դուրս գալ»,- ոգևորությամբ պատմում է Սամվելը:

Ասում եմ, իսկ քո կարծիքով, ի՞նչն է քեզ ուժ տվել, որ փրկվել ես այդ բարդ ու դժվար իրավիճակներում, պատասխանում է, որ այդ ժամանակ միակ ուժը իր անունն է եղել. «Նա ինձ ուժ տվեց, որ կռվեմ ոչ թե թշնամու, այլ կռիվ տամ կյանքի ու մահվան հետ»:


Սամվելին հարցնում եմ, ում է հերոս համարում և ի՞նչ է զգում, երբ իրեն հերոս են անվանում, ասում է, թե հպարտանում է, որ հերոս են ասում, բայց երբեմն էլ ջղայնանում է։ «Հերոսները նրանք են, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, կռվել են մինչև վերջ։ Իհարկե, կան նաև կենդանի հերոսներ, որոնք ուս ուսի են տվել, կռվել են։ Մենք չենք առաջնորդվել մի մտքով` գնալ, կռվել, մեռնել հանուն հայրենիքի։ Մենք ասում էինք կռվել, հաղթել և ապրել մեր հայրենիքում։ Հերոս են, իհարկե, ինձ հետ կռված ցանկացած մարդ, ով իր մի փամփուշտով պահել է մեր դիրքերը։ Հերոս է Մասիս Ա վանեսյանը, Կարեն Ջալավյանը, Անդրանիկ Սիմոնյանը, որոնք ուսուցանել են մեզ, սովորեցրել դիպուկ կրակել»,- շեշտում է Սամվելը:

Խոսակցության ընթացքում նա նաև հիշատակեց իր ընկերներին, ովքեր դեռ ծառայում են և ասաց. «Ընկերներ ունեմ ծառայող, որոնք դեռ պաշտպանում են մեր անդորրը՝ Դավիթը` Հակոբյան, Աշոտը` Քարամյան։ Երկուսն էլ հզոր տղերք են, վստահելի, այնքան վստահելի, որ բոլորիս քունն ենք վստահել նրանց։ Մաղթում եմ նրանց անփորձանք ծառայություն»:

Այս ամենից հետո հետաքրքրվում եմ, թե այժմ ինչով է զբաղվում և ինչով է զբաղվել մինչև բանակ զորակոչվելը, ասում է. «Մինչև բանակս սովորել եմ Քաջարանում։ Աշխատել եմ, որպես համակարգիչների օպերատոր։ Այժմ չեմ սովորում։ Զորակոչվելուց առաջ զբաղվել եմ հունահռոմեական ըմբշամարտով՝ մասնակցել մրցումների։ Բանակից հետո չեմ աշխատում, հանգստանում եմ դեռ»:

Խնդրում եմ, որ պատմի, թե ինչ է փոխվել իր կյանքում, ինչ երազանքներ ունի։ Ասում է, որ բանակից հետո ամեն ինչ է փոխվել իր կյանքում՝ նպատակները, մտածելակերպը: Բայց երազանքներ չունի, ասում է, թե չի սիրում երազել, ունենում է նպատակներ, և հասնում դրանց։

Լիլիթ Դեմուրյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League