Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Կրթական ծրագրերը կենսունակ են մեծ շուկաների պահանջարկի համատեքստում. Լևոն Մկրտչյան

SOCIETY

 ՀՀ կրթության և գիտության նախարար  Լևոն Մկրտչյանը   Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել գիտխորհրդի ընդլայնված նիստին, որտեղ քննարկվել են  ՀՀ կառավարության՝  ագրոկրթության զարգացման հանձնարարականի շրջանակում ագրոմասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի վերլուծությանն ու վերանայման  առնչվող մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանի զեկուցմամբ՝ վերջին երկու շաբաթների ընթացքում բուհում կազմակերպվել են ակտիվ քննարկումներ՝ ներգրավելով ոլորտի խոշոր գործատուներին: Ձևավորվել են համապատասխան առաջարկություններ, որոնք  ներկայացվելու են ՀՀ կառավարություն:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի համար գյուղատնտեսության ոլորտի և ագրոկրթության զարգացումը գերակա նշանակություն ունի: «Ագրարային համալսարանի վրա բավականին մեծ պատասխանատվություն է ընկնում՝ սկսած ագրոկրթությունից, վերջացրած  այս ոլորտում  գիտական  նորարարությունների ներմուծումը: Մեր հիմնական խնդիրն աշխատաշուկայի ագրոկրթության պահանջների համապատասխանեցումն է և մենք պետք է լուծումներ գտնենք: Մենք կարող ենք մարզերում ներդնել ագրոդպրոցի գաղափարը, որի հաջողված փորձը մի քանի օրինակով արդեն ունենք»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ագրոկրթության  որոշ  մակարդակներ պետք է հասանելի լինեն նաև հասարակության լայն շերտերին: «Ես, որպես կրթության և գիտության նախարար, ագրարային համալսարանից ակնկալում եմ նաև միջին մասնագիտական և արհեստագործական կրթության համակարգում ագրոմասնագիտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի իրագործում՝ առավել որակյալ գյուղատնտեսական կադրեր պատրաստելու հեռանկարով»,- նշել է  նախարարը՝ շեշտելով  աշխատաշուկայի և գործատուների հետ սերտ համագործակցության և ընհանրապես ագրոմասնագիտությունների մրցունակ պահանջարկի ձևավորման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով կրթական ծրագրերի զարգացմանը՝ նախարարը շեշտել է, որ մասնագիտությունների ճիշտ  և ֆունկցիոնալ նկարագրությունը բոլոր բուհերի, այդ թվում նաև ագրարային համալսարանի կարևոր հիմնախնդիրներից է: «Երբ մենք ասում ենք՝  պետք է հստակեցնել տվյալ մասնագիտության տեղն ու դերը աշխատաշուկայում, ապա  որպես աշխատաշուկա չենք կարող դիտարկել  միայն Հայաստանի աշխատաշուկայի ֆիզիկական ծավալները: Վստահաբար կրթական  ծրագրերն ավելի կենսունակ կարող են  լինել միայն ավելի մեծ շուկայի պահանջարկի համատեքստում: Այդ իմաստով կրթական ծ րագրերի զարգացումը տարածաշրջանային և միջազգային կրթական  համագործակցության  ձևաչափով  ավելի արդյունավետ կարող է լինել»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելով, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և  Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Բավարիա երկրամասում գտնվող Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի համատեղ կրթական ծրագիրն այդ տեսանկյունից հաջողված փորձ է:

Հանդիպման մասնակիցները մի շարք  հարցեր են ուղղել ԿԳ նախարարին, որոնք վերաբերել են կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումների գործընթացներին՝ սկսած ավագ դպրոցների ավարտական քնությունների անցկացման նոր կարգից, մինչև  բարձրագույն կրթության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները:

 Գիտխորհրդի ընդլայնված նիստին մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչներն ու պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչները: 



AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League