Լիբանանի նախագահն ընդունել է Կենտրոնական դրամատան ընդհանուր կառավարչին
INTERNATIONAL NEWSԼիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է Կենտրոնական դրամատան ընդհանուր կառավարչին: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:
«Լիբանանի հանրապետութեան նախագահ Միշէլ Աուն , Պաապտայի պալատին մէջ ընդունեց Լիբանանի Կեդրոնական Դրամատան ընդհանուր կառավարիչ Ռիատ Սալամէն եւ քննարկեց երկրին տնտեսական իրավիճակը: Աուն յայտնեց, թէ կառավարութեան կազմութեան շուրջ բանակցութիւններու երկարաձգումը իր ժխտական անդրադարձը պիտի ունենայ երկրի տնտեսութեան վրայ եւ շեշտեց փտածութեան դէմ պայքարելու իր վճռակամութիւնը:
Իր կարգին, Կեդրոնական Դրամատան ընդհանուր Կառավարիչ Ռիատ Սալամէ հաւաստեց, թէ լիբանանեան դրամանիշը կայուն կը մնայ օտար դրամանիշերու դիմաց եւ Կեդրոնական Դրամատան օտար պահեստները արձանագրած են աճ»:
			
			
			
			
			
				
			
			
			


