ՀԾԿՀ կարգավորման դաշտում են ընդգրկվել ջրամատակարարի և սպառողների փոխհարաբերությունները
SOCIETYՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել են «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին», մատակարարի և բաժանորդի միջև կնքվող «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» հարցե րը: Հանձնաժողովի աշխատակազմը, հանրային քննարկման արդյունքում, սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններից, շահագրգիռ անձանցից քննարկվող նախագծերի վերաբերյալ ստացված կարծիքներն ու առաջարկություններն ամփոփելով՝ ներկայացրել է որոշման նախագծեր:
Նիստում քննարկելով վերոնշյալ հարցերը՝ հանձնաժողովը որոշեց.
ա) «Հաստատել «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները»,
բ) «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը»:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԾԿՀ-ից: Ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն 2017թ-ի հունվարի 1-ից։



