Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Նախագահ Միշել Տեմերին
SOCIETYՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,:
Հանրապետության Նախագահը Բրազիլիայի համար այս դժվարին պահին վշտակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Տեմերին, բարեկամ Բրազիլիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն: Միաժամանակ փաստը, որ ողբերգական վթարից փրկվածներ կան, ըստ ՀՀ Նախագահի, արդեն իսկ առաջ նայելու ուժ է պարգևում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



