Վիետնամի նախագահը 4,2 հազար կալանավորների համաներում է հայտարարել
SOCIETYՎիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) նախագահ Չան Դայ Քուանգն 4,2 հազար բանտարկյալների համաներման որոշում Է ստորագրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հանոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել Է պետության ղեկավարի դիվանատան (վարչակազմի) ղեկավարի առաջին տեղակալ Զյանգ Շոնը:
Առաջիկա ամանորյա տոների առթիվ համաներվողների անվանացուցակներն արդեն ներկայացվել են երկրի ուղղիչ հիմնարկություններին եւ, սկսած դեկտեմբերի 1-ից, նրանք, ովքեր ներում են ստացել, կսկսեն ազատ արձակվել:
Ընթացիկ տարում սա արդեն երկրորդ համաներումն Է Վիետնամում: Սեպտեմբերի 2-ին երկրում նշվող Անկախության օրվա առթիվ օգոստոսին համաներում ստացան շուրջ 25 հազար բանտարկյալներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



