Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում մահացության պատճառների շարքում առաջին տեղում արյան շրջանառության խանգարումներն են, չարորակ նորագոյացությունները

SOCIETY

 Հայաստանում մահացության պատճառների ցանկը գրեթե մնում է անփոփոխ. արյան շրջանառության խանգարումները, չարորակ նորագոյացությունները, շնչառական, էնդոկրին համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ մահացության ամենահիմնական պատճառները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015-ին արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշը թեև նախորդ տարվա համեմատ նվազել է, սակայն այն դեռևս պատճառ է դարձել 12 հազար 817 մարդու մահվան: Մահացության պատճառների շարքում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունեն չարորակ նորագոյացությունները՝ 6069 մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 384-ով, ապա`շնչառական օրգանների հիվանդությունները՝ 2126 մարդ՝ նախորդ տարվա համեմատ ավելացել է 264-ով: Էնդոկրին համակարգի հիվանդություններից մահացել Õ § 1323 մարդ, նրանցից շաքարախտից մահացածների թիվը 1276-ն է, որը նախորդի համեմատ ավելացել է 85-ով:

Քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսերի գլխավոր բժիշկ Անուշ Բունիաթյանի խոսքերով՝ էնդոկրին համակարգի հիվանդություններից ամենատարածվածը շաքարային դիաբետն է, որով հիվանդների թիվն այս տարի միայն մայրաքաղաքում 28 հազար է: Մահվան հիմնական պատճառը բարդություններն են, որոնցից գլխավորը սրտանոթային համակարգի հիվանդություններն են. ասվածը վերաբերվում է երկրորդ տիպի դիաբետին: «Հիվանդությունից մահացության թիվն աճում է տարեցտարի, սակայն դրա կանխարգելման համար դիսպանսերն իրականացնում է ծրագրեր՝առաջինը սկրինինգային ծրագիրն է՝ ա նկախ նրանից, թե մարդն ինչ պաթոլոգիայով է գալիս՝օրինակ գերքաշ, անցնում է սկրինիգային ծրագիր՝ և վահանաձև գեղձի,և դիաբետի»,- ասում է Քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսերի գլխավոր բժիշկը:

Կանխարգելմանն ուղղված միջոցառումներից է նաև դիսպանսերի կողմից ամիսը երեք անգամ իրականացվող դպրոցը, որն ուսուցողական միջազգային ծրագիր է՝ մշակված International Diabetes Federation-ի կողմից: Այն ունի հատուկ մշակված քարտեր, ուսուցումն իրականացնում են վերապատրաստում անցած բժիշկները, ծրագիրը հիվանդների հետ անցկացնելու համար պետք է համապատասխան որակավորում ստանալ:

Էնդոկրինոլոգի խոսքով՝ նման ծրագրերը բարձրացնում են հիվանդների գիտակցությունը. հիվանդը լիովին հասկանում է հիվանդությունը, հստակ գիտի՝ երբ կողքին չկա բժիշկ՝ ինչ պետք է անի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ քաղցկեղների մոտավորապես 33 տոկոսի պատճառը սնունդն է, երկրորդը՝ մոտ 30%՝ ծխախոտը, 3-րդ տեղում ինֆեկցիաներն են, ժառանգականությունը և այլ գործոններ:

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մասնագետ Ստեփան Աթոյանի պնդմամբ՝ հակառակ ընդունված թյուր կարծիքին՝ քաղցկեղը միշտ չէ,որ ժառանգական է: Ժառանգաբար փոխանցվող քաղցկեղը երբեմն հետևողականությամբ կարելի է կանխարգելել, այդ առումով կարևոր է գենետիկական ախտորոշումը. եթե նախնիների մոտ եղել է քաղցկեղային հիվանդություն, պետք է անցնել կլինիկական հետազոտություն, եթե հարկ կա, ապա նաև գենետիկական հետազոտություն՝ գնահատելու գենետիկ ռիսկը: Բժիշկը բերեց Անջելինա Ջոլիի օրինակը, ով, իմանալով, որ իր մոր և մորաքր ոջ մոտ եղել է համապատասխան մուտացիան, որը նախատրամադրում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի առաջացմանը, հեռացրեց կրծքագեղձերը և ձվարանները, որը լավագույն կանխարգելիչ միջոցն էր: «Սակայն դեպքերի ճնշող մեծամասնությունում մենք ունենք ձեռքբերովի քաղցկեղ և միայն 5-10% դեպքերում է լինում ժառանգական»,-եզրափակում է բժիշկը:

Մուրացան համալսարանական  հիվանդանոցի քիմիոթերապիայի կլինիկայի մասնագետ Լիանա Սաֆարյանի խոսքերով՝ Հայաստանում տղամարդկանց մոտ քաղցկեղով հիվանդացության առաջին տեղում թոքի քաղցկեղն է, որը 43% և ավելի դեպքերում ծխելու  արդյունք է, 2-րդ տեղում միզապարկի քաղցկեղն է, 3-րդը՝ պրոստատ, 4-րդ տեղում է ստամոքսի, 5-ում՝ աղիների քաղցկեղը, կանանց դեպքում բարձր մահացություն ունի կրծքագեղձի քաղցկեղը, այնուհետև արգանդի, աղիների, թոքի քաղցկեղները:

«Հաճախ թե հիվանդներին, թե բժիշկներին անհանգստացնող խնդիր է դեղորայքի հասանելիությունն ու արժեքը: Զարգացած շատ երկրներում չկա այս խնդիրը, քանի որ պետությունը հոգում է թանկ դեղորայքի ծախսը, բայց Հայաստանում պետության կողմից մասամբ է ֆինանսավորում իրականացվում է ըստ բյուջեի սահմանած կարգի՝ բոլոր կարգ ունեցող հիվանդները ստանում են 60 հազար դրամ օգնություն քիմիոթերապիայի համար, սակայն 60 հազար դրամով հնարավոր է միայն բազային քիմիոթերապիա, թանկարժեք քիմիոթերապիայի համար, ցավոք, դեռ չկա այդ հնարավորությունը, իսկ երեխաների համար կան տաÖ �բեր հիմնադրամներ, որոնք հոգում են բոլոր ծախսերը»,-ասում է մեր զրուցակիցը:

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան Արթուր Ավետիսյանն ասում է, որ Հայաստանում քաղցկեղից մահացությունն աճում է հիվանդացության հետ զուգահեռ: Մահացության նվազման միտումով կարող են պարծենալ զարգացած եզակի երկրներ՝ այն էլ եզակի պաթոլոգիաների դեպքում՝ հանձին  կրծքագեղձի քաղցկեղի:

Ի դեպ, Հայաստանում ևս հիվանդացության համեմատաբար մեծ թվով նվազման միտում նկատվում է կրծքագեղձի չարորակ քաղցկեղի պարագայում. ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրական տարեգրքի՝ 2015-ին 45-50 տարեկան կանանց շրջանում  եղել է կրծքագեղձի չարորակ քաղցկեղով 254 հիվանդ, որը նախորդ տարվա համեմատ նվազել էր 55-ով, 55-59 տարեկան կանանց շրջանում նվազել է 28-ով, 60-64 տարեկանների շրջանում՝ 27-ով:

Սրտաբան, թերապևտ Գոհար Մնացականյանի խոսքով՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները գրեթե բոլոր երկրներում առաջին տեղում են, մեզ մոտ հիմնականում կախված են կլիմայական, կենցաղային պայմաններից, սթրեսից և սննդից: Ըստ թերապևտի՝ երկրի ցածր զարգացվածության մակարդակը, աղքատությունը նպաստավոր պայմաններ են սրտանոթային հիվանդությունների առաջացման համար: Սակայն համեմատելով մյուս տարիների հետ՝ մեր զրուցակիցն ասաց. «Ներկայումս այս հիվանդությամբ մարդկանց կյանքը շատ ենք երկարացնում, իրականցվում են սրտի ստենտավորումներ, որոնք 10-20 տարով երկարացնում են մարդկանց կյանքը, հակաինֆարկտային բուժումները հիմա ավելի արդյունավետ են: 10-15 տարի առաջ մահացությունը շատ ավելի մեծ տոկոս էր կազմում, մահացության, հիվանդացության թիվը նվազել է՝ նաև շնորհիվ հասարակության ինֆորմացվածության, գրագիտության շնորհիվ»: 

Սակայն հիվանդությունը, այսպես ասած, երիտասարդացել է. եթե նախկինում սրտանոթային հիվանդությունները հանդիպում էին հիմնականում 40-ն անց տղամարդկանց մոտ, հիմա ոչ մեծ թվով, բայց հանդիպում են նաև 20-25 տարեկանների մոտ: Թե ինչու առավել շատ տղամարդկանց մոտ՝ պատճառներն ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական են՝տղամարդկանց հոգսը, սթրեսները հաճախ ավելի մեծ են լինում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League