Կոլումբիայի իշխանությունները ճշտել են ավիաաղետի զոհերի թիվը
SOCIETYԿոլումբիայում բրազիլացի ֆուտբոլիստների տեղափոխող ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվել Է ոչ թե 75, ինչպես հաղորդվել Էր ավելի վաղ, այլ 71 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ondo Cero ռադիոկայանի կայքը՝ վկայակոչելով Կոլումբիայի աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Կարլոս վան Մարկեսին:
«Որոնողափրկարարական գործողությունն ավարտված Է, արդյունքները հետեւյալն են՝ տուժել Է վեց մարդ եւ զոհվել 71 հոգի, ընդհանուր առմամբ ստացվում Է 77 մարդ»,- ասել Է նա: Պարզվել Է, որ վերջին պահին չորս ուղեւորներ հրաժարվել են թռիչքից:
Ավիաաղետից փրկվել են երեք ֆուտբոլիստներ՝ Ալան Ռուշելը, Ջեքսոն Ֆոլմանը եւ Հելիո Սամպիեռ Նետոն, բորտուղեկցորդ Հիմենա Սուարեսը, լրագրող Ռաֆայել Հենցելը եւ ավիատեխնիկ Էրվին Տումերին: Ֆուտբոլիստներից եւս մեկը՝ Մարկոս Դանիլոն, որին ողջ Էին գտել, ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ օդանավում եղել Է 81 մարդ՝ 72 ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ:
Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ կործանված օդանավում եղել են «Շապեկոենսե»-ի 22 խաղացողներ, ակումբի ղեկավարության 28 անդամներ, մարզիչներ եւ հատուկ հրավիրյալներ, ինչպես նաեւ 22 լրագրողներ եւ ինքնաթիռի անձնակազմի ինն անդամներ:
Օդանավը, որը մեկնել Էր Բոլիվիայից եւ պատկանում Էր Lamia բոլիվիական ավիափոխադրողին, կործանվել Է Կոլումբիայի Անտիոկիայի դեպարտամենտի Լա Ունիոն մունիցիպիայից ոչ հեռու՝ Էլ Գորդո բնակավայրի շրջանում: «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմն ուղեւորվել Էր Մեդելյին՝ հարավամերիկյան գավաթի շրջանակներում մասնակցելու «Ատլետիկո նասիոնալ» տեղական ակումբի հետ մրցախաղին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը նոյեմբերի 29-ից եռօրյա սուգ Է հայտարարել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին: Բացի այդ, Տեմերը կարգադրել Է ամեն տեսակ աջակցություն ցույց տալ ավիաաղետից զոհված բրազիլացիների հարազատներին:



