Էբոլան վերադառնում է. Սիերա Լեոնեում 16-ամյա աղջիկը է մահացել
SOCIETYՍիեռա Լեոնեում գրանցված Էբոլայի տենդի նոր դեպքը մահացու ելք է ունեցել, հայտնում է Էբոլայի վիրուսի դեմ պայքարի Ազգային կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ տենդի զոհը 16-ամյա աղջնակ է, որը մահացել է Մաքենի քաղաքի International Medical Corps բուժկենտրոնում։
Անցյալ շաբաթ հաղորդվում էր, որ հայտնի է դարձել Էբոլայի տենդի 3 դեպքի մասին, որոնք գրանցվել էին Սիերա Լեոնեի հյուսիսային Կամբիա քաղաքում։
Էբոլայի տենդի բռնկումը գրանցվել էր 2014թ. Գվինեայում, այնուհետեւ վիրուսը տարածվել էր հարեւան Սիերա Լեոնե եւ Լիբերիա։ Ընդհանուր առմամբ երեք երկրներում համաճարակը խլել է 11 305 մարդու կյանք, եւս 28 109-ը վիրուսակիր են։ 2015թ. մայիսի 9-ին Լիբերիան պաշտոնապես հայտարարվեց Էբոլայից ազատ գոտի։ Սակայն տենդը դեռ չի լքել Սիերա Լեոնեի եւ Գվինեայի տարածքը։
Էբոլայի հեմորագեն տենդը մահացու հիվանդություն է, որը կարող է տարածվել վարակակիր մարդու արյան կամ արտադրությունների հետ անմիջական չպաշտպանված շփման միջոցով կամ նրա անձնական իրերի հետ շփման հետեւանքով։



