Գալուստ Սահակյանի որդին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ի խորհրդարանական ընտրություններում. «Ժողովուրդ»
POLITICS«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ի խորհրդարանական ընտրություններում:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ա. Սահակյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ նրա օգնական Մարգարիտա Սարգսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը՝ նշելով. «Պարոն Սահակյանը հանդիսանում է Աջափնյակի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի ղեկավարը եւ հետեւաբար ակտիվ մասնակցություն է ունենալու ընտրությունների կազմակերպչական գործունեությանը, իսկ թեկնածության հետ կապված հստակ պատասխան տալ չեմ կարող»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



