Նիդեռլանդներին ստորին պալատը հաստատել է փարանջա ու նիկաբ հագնելու արգելքը
INTERNATIONAL NEWSՆիդեռլանդների ստորին պալատը նոյեմբերի 29-ի կողմ է քվեարկել փարանջա ու նիկաբ հագնելու արգելքին։ Այս արգելքը տարածվում է կառավարական շենքերի, հասարակական տրանսպորտի, դպրոցների ու հիվանդանոցների վրա՝ անձը նույնականացնելու անհրաժեշտության կապակցությամբ։ Իրավախախտներին սպառնում է մինչեւ 400 եվրո տուգանք։ Հիմա այս օրենքը պետք է հաստատվի նաեւ նիդեռլանդական սենատի կողմից, հայտնում է DW–ն։
Նիդեռլանդներում շատ քիչ՝ շուրջ հարյուր կին է փարանջա կամ նիկաբ հագնում։ Սակայն այս հարցը օրակարգ է մտել մի քանի տարի առաջ՝ հակաիսլամական Ազատության կուսակցության նախաձեռնությամբ։ Նիդեռլանդներում խորհրդարանական ընտրությունների նախօրեին այս կուսակցությունն առաջատար է հասարակական կարծիքի հարցումների արդյունքներով։
Այսպիսով Նիդեռլանդները համալրեց ԵՄ այն երկրների ցանկը, որոնք արգելում են նիկաբ կամ փարանջա հագնելը։ Նման արգելք է գործում Ֆրանսիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Շվեյցարիայի կանտոններից մեկում ու Գերմանիայի դաշնային հողերից մի քանիսում։
			
			
			
			
			
				
			
			
			


