Իսպանիայում 50 մարդու են բռնել «վրացական մաֆիայի» դեմ գործողության շրջանակներում
INTERNATIONAL NEWSԻսպանիայի ազգային ոստիկանությունը շուրջ 50 մարդու Է ձերբակալել «վրացական մաֆիայի» դեմ գործողության շրջանակներում: Այդ մասին հայտնել Է La Razon թերթը:
Նրա տեղեկատվության համաձայն՝ խոսքը քրեական խմբավորման մասին Է, որի անդամները կասկածվում են պիրենեյան ողջ թագավորությունում 100-ից ավելի բնակարաններ կողոպտելու մեջ: Գործողությունը, որի ընթացքում նաեւ կատարվում Է 25 խուզարկություն, գլխավորապես տեղի Է ունենում Մադրիդի ինքնավար հանրակցությունում եւ Բարսելոնում:
Սպասվում Է, որ ձերբակալություններ կկատարվեն նաեւ Վրաստանում: Գործողության շրջանակներում տրվել Է խմբավորման պարագլխի ձերբակալման կալանագիր, որը ներկայում կարող Է թաքնվել Իտալիայում:
Ընթացիկ տարվա հունիսի վերջին Իսպանիայի ազգային ոստիկանությունը այսպես կոչված վրացական մաֆիայի 18 անդամների Էր ձերբակալել թագավորության մայրաքաղաքում տասնյակ բնակարանների կողոպտման կասկածանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
			
			
			
			
			
				
			
			
			


