Փարիզի ահաբեկչական գործողությունների գլխավոր կասկածյալը հրաժարվել Է խոսել հարցաքննության ժամանակ
SOCIETY2015 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական գործողությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը կրկին հրաժարվել Է Փարիզում խոսել դատավորների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյու րներ:
Մոտավորապես ժամը 7:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ավտոշարասյունը, որում Աբդեսլամը գտնվում Էր առավելագույն պահպանության ներքո, Ֆլերի-Մերոժի բանտի տարածքից մեկնել Է Փարիզի ուղղությամբ:
Ավելի վաղ, մայիս եւ սեպտեմբեր ամիսներին,Աբդեսլամին արդեն բերել Էին Փարիզ՝ ցուցմունքներ տալու, սակայն այդ ժամանակ Էլ Է նա օգտագործել լռություն պահպանելու իր իրավունքը եւ հրաժարվել Է խոսել:
Սալահ Աբդեսլամը մարտի 18-ին իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել Էր Բրյուսելի Մոլենբեկ ներգաղթյալների կոմունայում: Ապրիլի 27-ին Բելգիայից Ֆրանսիա արտահանձնվելուց հետո Աբդեսլամը Ֆլերի-Մերոժի բանտի (մայրաքաղաքի տարածաշրջան) մենախցում պահվում Է շուրջօրյա տեսադիտման ներքո:
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների երեք կոորդինացված խմբեր մի շարք հարձակումներ են կատարել Փարիզում եւ նրա մերձակա Սեն-Դենի արվարձանում: Ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողությունների զոհ Է դարձել 130 մարդ, ավելի քան 350-ը վիրավորվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



