Yerevan, 06.November.2025,
00
:
00
BREAKING


ՀՀ գերատեսչությունները դեկտեմբերին կաշխատեն արտակարգ ռեժիմով

POLITICS

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի  ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են  վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու և հաջորդ տարին պլանավորելու համար»Գործադիրի ղեկավարը կարևորել է  նաև հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվ ող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ դրանք ուղղված են եղել 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանը, պետական ֆինանսների կառավարման համակարգին, թափանցիկության բարձրացմանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի  զեկույցում կարևորվել է, որ նշված   ժամանակահատվածում հակակոռուպցիոն փաթեթներից երկուսը՝ ապօրինի հարստացման և կանխիկ գործառնությունների սահմանափակման օրինագծերը հաստատվել են կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով, ներդրվել է   «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքը, մասնավորապես, գործարկվել են միասնական օպերատորների գրասենյակներ՝ մասնավոր սուբյեկտների ներգրավմամբ: Տեղեկացվել է, որ մինչ տարեվերջ դրանք կգործարկվեն նաև նվազագույնը երեք մարզերում: 

Քայլեր են ձեռնարկվել տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացման ուղղությամբ 

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է  բարձրագույն կրթության մասին օրենքում կատարված  արմատական փոփոխություններին՝ սկսած կառուցվածքից մինչ կրեդիտային համակարգ ու դասաժամեր: Զեկուցվել է նաև, որ վարչապետի հանձնարարականով դպրոցական կանոնակարգերում կատարվել են լրացումներ, որոնք ուղղված են տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացմանը, ավագ դպրոցների ծրագրերի արմատական բեռնաթափմանը: Վարչապետի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են նաև փորձնական էլեկտրոնային հեռահաղորդակցման դասընթացներ: Առաջիկա ամիսների ընթացքում այս ուղղությամբ նախատեսվում են արմատական փոփոխություններ: Քայլեր են կատարվում նաև հանրակրթության համակարգում բիզնես կրթություն և սոցիալական ձեռնարկատիրություն դասավանդելու ուղղությամբ:

 Հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել է մի շարք հարցադրումներ. «Ի՞նչ ենք անելու, որպեսզի բարձրագույն կրթությունը բերենք նրան, որ համապատասխանի միջազգային նորմերին, ո՞նց ենք անելու, որպեսզի դպրոցներում ղեկավարների ընտրությունը կատարվի նորմալ, ո՞նց ենք անելու, որ այդ համակարգն իրականում կառավարեն արժանի մարդիկ, ո՞նց ենք անելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի, ի՞նչպես ենք  նրանց բիզնես դասընթաց տալու, ո՞նց ենք անելու, որ գյուղում երեխաÕ ¶ չկտրվի կրթությունից»: 

Ստեղծվել է ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ անցած ամիսների ընթացքում ստեղծվել է գործարար միջավայրի հետ երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, մասնավորապես, զբոսաշրջության, արդյունաբերության, արտահանման, ներդրումային, ինչպես նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտների շուրջ: Ստեղծվել է նաև ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ, որի շրջանակում արդեն  ստացվել է 6 ներդրումային ծրագիր: Անցկացվել են նաև միջազգային ֆորումներ և ցուցահանդեսներ, որոնց արդյունքում առաջիկայում կստորագրվեն բիզնես համագործակցության 45 պայմանագրեր: Բացի այդ, «Մետրո գրուպ» միջազգային ցանցի ղեկավարների Հայաստան այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք խոշոր պայմանավորվածություններ:

 «Մեզ բոլորիս արդյունք է պետք»,- նշել է վարչապետը և հետաքրքրվել. «Ի՞նչ  է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել»:

Սուրեն Կարայանը նշել է, որ «Ալռոսա» ընկերության հետ բանակցությունների արդյունքում զգալիորեն ակտիվացել է ադամանդագործության ոլորտը,  հնարավոր է դարձել ավելի որակյալ և մատչելի հումք ձեռք բերել: Եվս մի քանի կազմակերպությունների ցուցաբերվել է օժանդակություն, որպեսզի առանց խնդիրների մուտք գործեն ԵԱՏՄ շուկա, բացի այդ մշակվել են ազգային կանոնակարգերը, որոնք կհաստատվեն ԵԱՏՄ երկրներում: Միաժամանակ, տեղեկացվել է, որ արդեն իսկ հավաքագրվել է 20 ներդրումային ծրագրերի փաթեթ, որն  ուղղված է զբոսաշրջային վայրերն ավելի « գրավիչ դարձնելուն: 

Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում 

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող քայլերը և ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել է մշակութային օբյեկտների գործունեությանը, որոնք հաջորդ տարի հանրությանը ներկայանալու են առանձնակի տեսքով:

«Մեզ պետք է ոչ ստանդարտ եղանակով սայլը տեղից շարժել Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում»,-ասել է վարչապետը՝ հորդորելով բիզնեսին ներգրավել մշակութային ծրագրերում:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ հավաքագրվել են ներդրումային ծրագրեր և առաջիկայում կառավարություն կներկայացվի ներդրումային կոնկրետ  ծրագրերի ցանկ՝ հստակ ժամանակացույցով:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը: Միաժամանակ, Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2016թ.-ին կարձանագրվի ուղևորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում: Նման արդյունք չի արձանագրվել 1991-92 թվականներից սկսած: Մասնավորապես նշվել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ներգնա հոսքե րի ավելացմամբ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականների շրջանակում բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, կարճ ժամանակահատվածում հասարակությանը տեսանելի կլինեն կատարված քայլերը թե մաքսային, թե հարկային ոլորտներում: Դեկտեմբերի 1-ից բիզնեսը կկարողանա օգտվել  87 ձև-ից, ինչի արդյունքում այլևս անհրաժեշտ չի լինի, որպեսզի Սյունիքից կամ այլ մարզերից բիզնես ներկայացուցիչները տարբեր հարցերի համար հասնեն Երևան: Ընթացքի մեջ է նաև ՊԵԿ համակարգում «մեկ պատուհան»-ի ներդրումը՝ համագործակցելով Սննդի անվտանգության պետական տեսչության հետ: 

Վարչապետի մարզեր այցելությունների արդյունքում ստացվել են 24 ներդրումային ծրագրեր 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում միավորվել են 140 բնակավայրեր: Շարունակվում է նաև մարզերի զարգացման ռազմավարությունների և համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի մասը մասնավոր հատվածին փոխանցելու ուղղությամբ, այդ թվում՝ աղբահանության և լուսավորության: Միջազգային գործակալությունների կողմից մեկնարկել են  խոշորացված համայնքների օժանդակության ծրագրերը և առաջիկայում 52 մեքենա-մեխանիզմ կհատկացվի համայնքներին:

Դավիթ Լոքյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզերից ստացվել են 24 ներդրումային ծրագրեր: Մինչ տարեվերջ ավարտի կհասցվեն են գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագրեր:   

Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրում կտնտեսվի 10 մլն դոլար 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները հաջողությամբ շարունակվում են, արդյունքում հնարավորություն է ստեղծվել 7 մեգավատով ավելացել ՋԷԿ-ի հզորությունը, 1 խմ-ով նվազեցնել գազի տեսակարար ծախսը, նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում միջնորոգումների ժամանակահատվածը հասցնել 4 տարվա՝ նախատեսված 6 տարիների դիմաց: Աշխատանքների արդյունքում հնարավոր  է դարձել տնտեսել 10 մլն դոլար: Հաստատվել են նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությա ն տենդերների օրերը և ակնկալվում է, որ շինաշխատանքները կմեկնարկեն եկող տարի: Բանակցությունների արդյունքում սեպտեմբերից վերսկսվել են աշխատանքներՀայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ծրագրի ուղղությամբ: Նշված էլեկտրահաղորդման գծերի շինաշխատանքները կավարտվեն 2019 թվականին: 

Խաղողի մթերումների դիմաց պարտքերի մարման գործընթացը շարունակվում է 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, սեպտեմբերին առկա 820 մլն դրամից ընկերությունների պարտքի գյուղացիական տնտեսություններին հասել է 211 մլն դրամ: Միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ: Բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ծրագրերի  խթանման նպատակով: Նշվել է նաև, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը:  

Առողջապահության ոլորտում պետք է բարձրացնել մրցակցային դաշտն ու թափանցիկությունը. Կարեն Կարապետյան 

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տեղեկացմամբ՝ ոլորտում իրականացվող օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 1,8 մլրդ դրամ: Նախարարի խոսքով՝ վերանայվել են դժվարամատչելի ծառայությունների, սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների գները՝ դրանք նվազեցնելու նպատակով: Մասնավորապես՝ բուժհաստատություններին կառաջարկվեն խելամիտ շուկայական գներ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստան առողջապական բրենդային ընկերություններ ներգրավելու քայլերը և աշխատանքներ տանել մարզերի բուժհաստատությունների կառավարումը Երևանի բուժհիմնարկներÕ ¨ կառավարող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջարկելու ուղղությամբ: «Մեզ պետք է առողջապահության ոլորտում բարձրացնել մրցակցային դաշտը, թափանցիկությունը, վերահսկել դեղորայքի դաշտը»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

Վարչապետն անհրաժեշտ է համարում կոտրել սոցիալապես անապահով դառնալու մոտիվացիոն դաշտը 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ խնդիր ունեն հաշմանդամության կենսաթոշակների մասով, ինչի համար նախատեսել են և վարչապետի հանձնարարության համաձայն հունվարին կներկայացնեն պիլոտահաշվառման նոր մոդել. «Մենք արդեն ունենք ձևավորված առաջարկ, որ ոչ թե քաղաքացիներին ավտոմատ դարձնենք թոշակառու, այլ հատկապես խոսքը վերաբերում է երրորդ խմբի թոշակառուներին: Այն ծառայությունները, որի կարիքն իրենք ունեն, պետք է  գնահատենք և ապահովենք այդ ծառայությունների ստացումը: Եթե նրանք ծառայությունները ստացան, ապա չեն ձգտելու դառնալ հաշմանդամ»,- ասել է Ասատրյանը:

Արձագանքելով՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է. «Մենք ի՞նչ ենք ուզում և ակնկալում ձեզանից. նախ մաքսիմալ թափանցիկ, բաց, քաշքշուկը քիչ, ոչ մեկին, ում չի հասնում փող՝ չենք տալու, մոտիվացիոն վիճակը, որը ստեղծել ենք, որ մարդն ուզում է սոցիալապես անապահով դառնալ, այդ դաշտը մաքսիմալ պետք է փորձենք կոտրել»:

Հաշվետվություններով հանդես են եկել նաև ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ բնապահպանության, ՀՀ սփյուռքի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի,  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջու թյան պետական կոմիտեի ղեկավարները:  

 

AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship