Բուլղարիայում զբոսաշրջիկների թիվը կարող է գերազանցել երկրի բնակչությանը
SOCIETYԲուլղարիայի զբոսաշրջության նախարարի պաշտոնակատար Նիկոլինա Անգելկովան հայտարարել Է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակի աճի դինամիկան, որոնք Բուլղարիա են ժամանել 2016 թվականին, թույլ Է տալի հուսալ, որ այդ ցուցանիշը մինչեւ տարեվերջ կհասնի 8 միլիոնի եւ կգերազանցի երկրի բնակչությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին հայտնել Է rus.bg պորտալը:
«Մենք հրաժեշտ ենք տալիս մի շատ ուժեղ տարվա, որը նմանօրինակը չունի Բուլղարիայի զբոսաշրջության պատմության մեջ: Առաջին ինն ամսվա ընթացքում Բուլղարիա Է այցելել 7,5 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչն ավելի Է, քան ողջ 2014 թվականի ընթացքում, իսկ այս տարվա առաջին տասն ամսվա ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը 1 միլիոնով ավելի Էր, քան անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանում»,-ասել Է նա Համաշխարհային տուրիստական կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆայիի հետ բուլղարական զբոսաշրջության ներկայացուցիչների հանդիպմանը:
«Եթե այդ տեմպը շարունակվի, ապա մինչեւ տարեվերջ օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կանցնի 8 միլիոնի սահմանը, ինչն ավելի Է, քան երկրի բնակչությունը»,-ճշտել Է Անգելկովան:
2014 թվականի գնահատումների համաձայն՝ Բուլղարիայի բնակչությունը կազմում Էր 7,2 միլիոն:
Պաշտոնատար անձն ընդգծել Է, որ երկու տարվա ընթացքում լուրջ առաջընթաց Է ձեռք բերվել ճյուղի զարգացման բնագավառում եւ արագացվել Է նորմատիվային փոփոխությունների ընդունումը: Առաջին անգամ երկրի կառավարությունը զբոսաշրջությունը սահմանել Է որպես ազգային գերակայություն, հայտարարել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



