Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Գերմանիան փակել է ներդրումային ծրագրերն Ադրբեջանում, իսկ Հայաստանի հետ՝ ընդլայնել

SOCIETY

Հայ-գերմանական բարեկամության խմբի հայաստանյանպատվիրակության ղեկավար Արտակ Դավթյանը մանրամասներ ներկայացրեց նոյեմբերի 21-24-ը պատվիրակության՝ Գերմանիա կատարած այցի և ունեցած հանդիպումների վերաբերյալ:

Արտակ Դավթյանն անդրադարձավ Գերմանիայի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերին ու ներդրումներին և ընդգծեց, որ, սկսած 1992թ., Գերմանիան Հայաստանում 825 միլիոն եվրոյի ծրագրեր է իրականացրել: «Գերմանիան Հայաստանում ներդրումների ծավալով եվրոպական երկրներից առաջինն է: Բոլոր ներդրումային ծրագրերը, որոնք գերմանական կողմից իրականացվում են Հայաստանում, համակարգում է այդ երկրի տնտեսական զարգացման  համագործակցության նախարարությունը: Մենք նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են մեզանից ակնկալում նÕ �րդրումներն ավելացնելու առումով: Նրանք նախ ասացին, որ խորհրդարանում պետք է արագ անցնեն այն ընթացակարգերը, որոնք վերաբերում են գերմանական ներդրումային ծրագրերին, ինչպես նաև նշեցին, որ հայկական կողմը պետք է ավելի համակարգված մոտենա այդ ծրագրերի իրականացմանը»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Դավթյանը:

Նա հավելեց, որ Գերմանիայից ավելի շատ ներդրումներ ներգրավելու համար հայկական կողմը պետք է ներկայացնի ծրագրեր, որոնք կարող են հետաքրքիր լինել գերմանական կողմի համար: «Այնտեղ նշվեց, որ իրենք փակել են իրենց ծրագրերն Ադրբեջանում, սակայն Հայաստանի հետ շարունակում են և ընդլայնել են ծրագրերը»,-ասաց Արտակ Դավթյանը:

Նոյեմբերի 21-24-ը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Կարին Շթրենցի հրավերով Արտակ Դավթյանի գլխավորությամբ Գերմանիա այցելած պատվիրակությանը կազմում էին բարեկամական խմբի անդամներ, ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Կարինե Աճեմյանը, Հայկ Գրիգորյանը, Ռուզաննա Մուրադյանը և Կարինե Պողոսյանը, ՀՅԴ խմբակցությունից Միքայել Մանուկյանը և ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի («Կանաչներ»), Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ Կարին Շթրենցի, Բունդեսթագի մշակույթի և մամուլի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Զիգմունդ Էրմանի և գերմանական քաղաքական հիմնադրամների ներկայացուցիչների հետ:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԳԴՀ արտաքին գործերի եւ տնտեսական զարգացման ու համագործակցության նախարարություններում:

ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը:

 Մեր պատվիրակությունն այցելել է նաև Բեռլինի կենտրոնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան եւ Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարան:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank