ԱՄԷ-ում պատրաստվում են երկնաքերներ կառուցել 3D-տպիչի կիրառմամբ
SOCIETYԱրաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը պատրաստվում Է ապագայում շենքեր կառուցել միայն 3D-տպիչի կիրառմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկցնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ին հայտնել Է Էմիրությունների Khaleej Times հրատարակությունը:
«Բոլոր շենքերը, որոնք նախարարությունն ապագայում կկառուցի ԱՄԷ-ի ամբողջ տարածքում, կտպվեն 3D-տպիչով»,- հայտարարել Է նախարարության ներկայացուցիչ Մունիրա Աբդել Քարիմը: ԱՄԷ-ի իշխանությունների գնահատումներով՝ 3D-տպագրման տեխնոլոգիան թույլ Է տալիս շինարարության ժամանակը եւ ծախսերը կրճատել 70 – 80 տոկոսով:
3D-տպագրման զարգացմանն առավել մեծ ուշադրություն Է նվիրվում Դուբայում, որտեղ 2030 թվականին բոլոր շենքերի 25 տոկոսն, իշխանությունների պլանների համաձայն՝ կկառուցվի այդ տեխնոլոգիայի միջոցով: Ներկայում այդ քաղաք-Էմիրությունում արդեն կա գրասենյակային շենքի նախատիպ, որը լիովին պատրաստված Է 3D-տպիչով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



