Հրաձգության «վազող թիրախ» վարժությունը կարող է ընդգրկվել Օլիմպիական խաղերի ծրագրում
SOCIETYՀրաձգության «վազող թիրախ» 10 մետր վարժությունը կարող է ընդգրկվել Օլիմպիական խաղերում:
«Դեռևս քննարկումներ են գնում, բայց հնարավորությունը մեծ է, որ այն դառնա օլիմպիական ձև: Սակայն այդ որոշումը պետք է կայացվի օրերս միջազգային ֆեդերացիայում: Մենք մեր հերթին ներկայացրել ենք մեր նամակը, որում նշված է, որ այն պիտանի և դիտարժան ձև է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Այս ձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը նախորդ տարի դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Այս ձևը նախկինում ևս եղել է Օլիմպիական խաղերի ծրագրում, սակայն հետո հանվել է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



