Մահացել է ապրիլյան պատերազմում վիրավորված Նարեկ Ասատրյանը
SOCIETY«Մուրացանի» զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Ասատրյանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ապրիլյան պատերազմին վիրավորված Նարեկ Ասատրյանի կյանքը փրկել չի հաջողվել, պայքարեցին, բայց, ցավոք, մահացել է»,-ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, որ Նարեկ Ասատրյանը քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորում էր ստացել գլխի շրջանում ականի պայթյունից: Նա վեց ամիս է՝ գտնվում էր «Մուրացան» զինվորական հոսպիտալում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



