Վանաձորի քաղաքապետը բոյկոտների ու դրանց հետ կապված քայլերի մասին
INTERVIEWՀՀԿ–ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի՝ Վանաձորի քաղաքապետ ընտրվելուց հետո համայնքի ավագանու հրավիրված նիստերը կամ անցնում են բավական լարված վիճակում, կամ էլ առհասարակ ավագանու նիստ չի գումարվում` «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամների բացակայության ու քվորում չապահովվելու պատճառով:
Հարցին, թե ինչպես են ընթանալու ավագանու հետագա նիստերը քաղաքապետ Մ. Ասլանյանը պատասխանեց, որ ինքն էլ չգիտի. «Ես չեմ բոյկոտում, նման հարց կարող եք տալ բոյկոտողներին: Ես ՀՀ օրենքներին համապատասխան իրականացնում եմ քաղաքապետի իմ լիազորությունները ու որևէ կերպ չեմ խոչընդոտում այլոց իրավունքների իրականացմանը»,– ասաց նա` հավելելով, որ բոյկոտելու փոխարեն շատ ավելի լավ կլիներ, որ խմբակցությունների անդամները աշխատեին, քանի որ. «Քաղաքացիներն իրենց ձայնը չեն տվել բոյկոտելու համար»:
Ըստ քաղաքապետի` ավագանու անդամների նման պահվածքը կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ. «Իմ կարծիքով նրանք խնդիր են լուծում պառլամենտական ընտրությունների հետ կապված, բայց կասեմ, որ վանաձորցին երկար չի սպասելու»:
Մեր հարցին` որպես ղեկավար ի՞նչ քայլերի եք պատրաստվում դիմեք որպեսզի կանոնակարգել ավագանու աշխատանքները, քաղաքապետը պատասխանեց. « Ես որևէ քայլի չեմ դիմելու, քայլեր են անելու ավագանիները, որոնք ինձ պես ձայն են հավաքել քաղաքի ներկայացուցչական մարմնում հանդես գալու համար»,– ասաց նա, անդրադառնալով այն տեղեկություններին, որ ավագանու վերջին նիստը ևս տապալվել է. «Կուզեմ ընդգծել, որ դրանք հերյուրանքներ են: Երեկ՝ ամսի 25–ին, ոչ թե ավագանու նիստ է եղել, այլ մարզխորհրդի: Մարզխորհրդի նիստի օրն ավագանու նիստ չէր կարող լինել: Ապատեղեկատվություն է նաև այն, որ իբր ՀՀԿ–ական երիտասարդները երթ են կազմակերպել: Այլ տեղեր ինքնադրսևորվելու փոխարեն նրանք ինքնադրսևորվում են լրատվական դաշտում: Նորից կնշեմ, որ ավագանու նիստ հրավիրված չի եղել, ես էլ բացի քաղաքը ղեկավարելուց, քաղաքի տնտեսությունը բնականոն հունի մեջ դնելուց, այլ գործողություններով զբաղված չեմ»:
Նշենք, որ զրույցի ժամանակ գործող քաղաքապետը թեթև հեգնանքով խոսեց ընդդիմադիր ուժերի՝ ԲՀԿ–ի, «Լուսավոր Հայաստանի» ու ՀՎԾ–ի մասին, խոսքի ժամանակ էլ արհեստական հարց բարձրացրեց. «Որ ասեք` ովքեր են ընդդիմադիրները, բոլոր հարցերն իրենց տեղը կնկնեն»:
Սոսե Չանդոյան
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
4
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum
5
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times



