Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մեզ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը չի փրկի, պետք է հավատի մթնոլորտը վերականգնենք երկրում

SOCIETY
Հայաստանի արտահանողների միության նախագահ, գործարար Րաֆֆի Մխչյանը հետաքրքիր դիտարկումներ է անում մեր երկրում ստեղծված տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Ներկայացնում է տնտեսության զարգացման ճանապարհին ընկած այն հիմնական խոչընդոտները, առանց որոնց վերացման պարզապես հնարավոր չի լինի այն շարժել մեռյալ կետից:
 
Իհարկե, ըստ գործարարի, մեր տնտեսության վրա ազդում են նաև այնպիսի գործոններ, որոնց արմատը մեր երկրի ներսում չեն, գտնվում են այլ երկրների քաղաքական– տնտեսական իրողությունների մեջ:
 
Ի վերջո, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք: Նաև մեր տնտեսությունն ամուր թելերով կապված է Ռուսաստանի տնտեսության հետ: Մի երկիր, որը չի հաղթահարել ճգնաժամը: Այս հանգամանքներն ուղղակիորեն ազդում են ու իրենց հետքը թողնում տնտեսական մեր զարգացումների վրա:
 
Սակայն, սրանով հանդերձ, կան խնդիրներ, որոնք հենց մեր ներսում են, մեր երկրի մեջ են, և որոնց լուծումը կախված է հենց մեզանից:
 
Նախ և առաջ, ըստ Մխչյանի, մեր գործարարը պետք է տիրապետի համապատասխան գիտելիքների, ունենա բավարար տեղեկացվածություն: Մենք պետք է իմանանք, թե շուկան ինչ է պահանջում մեզանից: Ժամանակները փոխվում են, բիզնեսը` նույնպես: Ինչ երեք տարի առաջ էր, այսօր նույնը չէ: Ժամանակի հետ այլ են դառնում նաև պահանջները: Եվ գործարարը պետք է իրազեկ լինի դրանց, տեղյալ լինի, թե ի՞նչ է կատարվում շուկայում, ընդհանրապես` բիզնեսի աշխարհում: Հետևաբար պետք է իմանանք, թե ո՞րն է լինելու այդ շուկայում մեր բաժինը, մենք ի՞նչ կարող ենք առաջարկել:
 
Մի հարց երբևէ տվե՞լ ենք մեզ. Չինաստանն ինչպե՞ս տնտեսական նման վերելք ապրեց: Որովհետև գիտեին, թե աշխարհին ինչ էր պետք: Աշխարհին էժան ապրանք էր պետք: եվ այս մարդիկ կարողացան իրենց էժան աշխատուժով բավարարել ողջ աշխարհին:
 
Մենք ևս ուսումնասիրություններ պետք է կատարենք, հասկանանք աշխարհի պահանջն ու մեր հնարավորությունները` ընդհանուր այդ շուկայում: Եվ նոր միայն որոշենք, թե ինչով և ինչքանով կարող ենք այդ պահանջը բավարարել:
 
Իսկ աշխարհի խնդիրը պարզել կարող է շարքային գործարա՞րը, թե դա պետք է անի պետությունն ու արդյունքները տրամադրի գործարարին: Ինչպես պետք է լուծվի խնդիրը: Ըստ Մխչյանի, այս հարցում պետությունը պետք է ստանձնի ուղղորդիչ դեր: Սակայն, դրանով հանդերձ, ամեն մեկը պետք է սկսի նաև իրենից:
 
Մեկ հուսադրող օրինակ եղավ: Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց որոշ նախարարների, որպեսզի ուսումնասիրեն իրանական շուկան և դյուրացնեն մեր ապրանքների արտահանումն այնտեղ: Ըստ այդմ, նաև մենք պետք է մեր ապրանքները համապատասխանեցնենք պարսկական շուկային:
 
Սա շատ ողջունելի քայլ է` ըստ արտահանողների միության նախագահի: Բայց այս նախաձեռնությունը միակը չպետք է մնա, շարունակություն պետք է ունենա:
 
Իսկ մեր երկրում մի տխուր պրակտիկա կա. մի բան հայտարարում են, ինչ որ բան են նախաձեռնում, բայց հենց գալիս է կոնկրետ գործ անելու, աշխատելու ժամանակը, այլևս իրենք չկան. ոչինչ էլ չի արվում: Որոշումն էլ գնում–ընկնում է ինչ–որ դարակի մեջ ու այնտեղ մնում: Մենք կարծես ի վիճակի չենք հետևողականորեն մի հարցի լուծում հասցնել տրամաբանական ավարտի: Մինչև վերջ գնալ մի խնդրի հետևից:
 
Անշուշտ, լավ է համահայկական ուժերով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ստեղծելու Կարեն Կարապետյանի մտադրությունը: Սակայն մեր երկրում տնտեսությունը արթնացնելու, նրա զարգացումը խթանելու առաջին խնդիրը այլ դաշտում է: Երկրում պետք է մթնոլորտ փոխվի: Պետք է ստեղծվի ընդհանուր հավատի մթնոլորտ: Եթե այս մթնոլորտը չստեղծվեց, մենք կորած ենք, մեզ ոչ մի կենտրոն էլ չի փրկի:
 
Հենց վերցնենք սփյուռքը. այսօր սփյուռքը ներդրումներ չի անում Հայաստանի տնտեսության մեջ, քանի որ հավատի այդ մթնոլորտն է բացակայում, քանի որ գիտի` եթե բիզնես հիմնեց այստեղ, պետք է գան հետը կիսվեն:
 
Եթե մենք այս առումով չբուժեցինք մեր երկիրը, ոչնչի չենք հասնի; Այնպիսի միջավայր պետք է ստեղծենք, որտեղ մարդը կգա ու հանգիստ խղճով ներդրում կանի` առանց դյուզն ինչ անհանգստության ու վախի:
 
Իսկ մենք մեծ ներուժ ունենք, ըստ Րաֆֆի Մխչյանի, պարզապես այդ ներուժը չենք կարողանում օգտագործել:
 
Գոհար Սարդարյան
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League