Ֆիդել Կաստրոյի աճյունասափորը դրել են Կուբայի զինված ուժերի նախարարությունում
SOCIETYՖիդել Կաստրոյի աճյունասափորը դրել են երկրի մայրաքաղաքում Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարարության «Գրանմա» դահլիճում: Ինչպես հայտնել Է Կուբայի հեռուստատեսությունը, այնտեղ կայացել Է կուբայական հեղափոխության պատմական առաջնորդի հետ հանրապետության եւ Կուբայի Կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավարության հրաժեշտի արարողությունը:
Կաստրոյի աճյունի հետ հրաժեշտը գլխավորել Է նրա եղբայրը՝ Ռաուլը՝ պետության ղեկավարը, որը երկրի ղեկավարության մյուս ներկայացուցիչների հետ մեկ րոպե լռությամբ հարգել Է Կուբայի առաջնորդի հիշատակը: Արարողությանը նաեւ մասնակցել են Կուբայի ղեկավարի առաջին տեղակալ Միգել Դիաս Կանելը, հեղափոխական զինված ուժերի նախարար Լեոպոլդո Սինտրա Ֆրիասը, Կոմկուսակցության երկրորդ քարտուղար Խոսե Ռամոն Մաչադո Վենտուրան եւ Ժողովրդական իշխանության ազգային ասամբլեայի (խորհրդարանի) նախագահ Էստեբան Լասոն:
Այն տեղը, որտեղ դրել են Ֆիդելի աճյունասափորը, զարդարված Է վարդերի ծաղկեպսակներով, այնտեղ Է նաեւ Կաստրոյի լուսանկարը: Արարարողության ժամանակ դրա մասնակիցներն ստորագրել են Հեղափոխության գաղափարներին հավատարմության երդում, որոնք Ֆիդել Կաստրոն շարադրել Է 2000 թվականի մայիսի 1-ին կայացած հանրահավաքի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



