Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Արաբական ծոցի երկրների զբոսաշրջիկները

SOCIETY

Զբոսաշրջության նպատակով  2016 թվականի  հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 969 հազար 010 զբոսաշրջիկ, կամ 2015 թ. նույն  ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.6%-ով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացմանև ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավորպաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի աճը հիմնականում պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Բելառուսից, Ճապոնիայից, Նիդերլանդներից, Ֆիլիպիններից, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներից, մասնավորապես Ավստրիայից, Բելգիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Իսպանիայից, Դանիայից, Գերմանիայից այցելությունների քանակով: «Առկա վիճակագրությունը լավատեսության հույս է ներշնչում Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում և այն, որ ընդլայնվել է այցելությունների աշխարհագրությունը»,-ասաց Զեյթունցյանը՝ հավելելով, որ  նեկայումս Հայաստանի նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Արաբական ծոցի, հեռավորարևելյան, ինչպես նաև լատինամերիկյան երկրները։

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ հաշվի առնելով վերջին տարիների զբոսաշրջային այցելությունների աճի դինամիկան և 2017 թվականի զբոսաշրջությանն աջակցության ծրագրի իրականացման արդյունքում կարելի է ենթադրել, որ 2017 թվականի տարեկան աճը կկազմի 5%: «Միաժամանակ, եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարվա հետ, կարելի է ասել, որ ըստ վիճակագրական տվյալների, 2015 թ. նույն ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջային այցելությունները նվազել էին 0.2%-ով: Ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի նվազումը hիմնականում պայմանավորված էր Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից այցելությունների նվազմամբ` համապատասխանաբար 6 և 11 %-ով (ընդհանուր՝ շուրջ 60000-ով): 2015 թ. 9 ամիսների տվյալներով ՌԴ-ից արտագնա զբոսաշրջիկների թիվը 2014 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 31%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային տնտեսական խնդիրներով»,-ասաց նա:

Հիմնվելով այն փաստի վրա, որ մեր երկիրն առաջարկում է հետաքրքիր համադրությամբ զբոսաշրջային արդյունք` հարուստ պատմամշակութային ժառանգություն, անաղարտ բնություն, հյուրասիրության հարուստ ավանդույթ, կարելի է ասել, որ Հայաստանը միշտ էլ մեծ ներուժ է ունեցել օտարերկրյա հյուրերի համար սիրված և հաճախ այցելվող վայր լինելու համար:

Զեյթունցյանի խոսքով`պատմական և մշակութային ժառանգությունը, Հայաստանի հարուստ բնությունն արդեն ինքնին ձգող գործոն են հանդիսանում հատկապես այն զբոսաշրջիկների համար, ովքեր առաջին անգամ են այցելում մեր երկիր: «Հայաստան այցելած զբոսաշրջիկին գրավում են հյուրասիրությամբ ու հյուրընկալությամբ օժտված ժողովուրդն ու հարուստ պատմամշակութային ժառանգությունը և անվտանգ  երկիր լինելու փաստը: Բացի դասական պատմամշակութային զբոսաշրջությունից, զբոսաշրջիկներին առաջարկում են տարբեր ծառայություններ՝ մշակութային միջոցառումներ, փառատոնն եր, ինչը նույնպես հետաքրքրական է Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար»,-ասաց կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ օտարերկրացիներին հետաքրքրում են նաև հայկական ավանդույթները, խոհանոցը, գյուղաբնակների կյանքը, թե ինչպես են այստեղ հող մշակում, լավաշ, պանիր պատրաստում:



AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank