Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր մանրամասներ շուրջ 6 ամիս Բաքվի բանտում պահվող Ռուսաստանի հայ քաղաքացու ազատազրկումից

SOCIETY

Շուրջ 6 ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող ՌԴ հայ քաղաքացին` Մարատ Ուելդանով-Գալուստյանը, առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ձերբակալվածի քույրը: Նա, մասնավորապես, նշեց, որ եղբորը զանգելու հնարավորություն են տվել, եւ նա ասել է, որ փաստաբանը արդեն մոտ երկու ամիս է` չի այցելել իրեն, քանի որ սպասում է Ռուսաստանի դեսպանության քայլերին:

«Իսկ փաստաբանը մեր ամեն զրույցի ընթացքում հավաստիացրել է, որ նա այցելում է եղբորս: Նա ասում է, որ Մարատն այնտեղ իրեն լավ է զգում եւ չի կարոտում հարազատներին այնպես, ինչպես սկզբնական շրջանում: Իսկ ինչպես կարող է մարդը վարժվել բանտային պայմաններին, եթե երբեք նման իրավիճակում չի հայտնվել: Բոլորը ստում են: Մարատն ինձ ասել է, որ չգիտի՝ ինչ անել, նա առաջին անգամ է այդ իրավիճակում: Նա չգիտի Ադրբեջանի օրենքները եւ իր իրավունքները որպես ՌԴ քաղաքացի: Նրան բոլորը լքել են: Մարատն ինձ նաեւ տեղեկացրել է, որ դեսպանատան աշխատակիցներն իրենց միակ այ ցելության ժամանակ նրան չէին փոխանցել իմ նամակը: Մարատը նաեւ ասաց, որ կարիք չկա այլեւս ուղարկելու ինչ-որ իրեր, քանի որ նրան դուրս չեն տանում, այսինքն՝ ստացվում է, որ եղբայրս կես տարի է առանց մաքուր օդի է մնացել: Ես արդեն իրոք չգիտեմ՝ ինչ անել: Արդեն կես տարի է ադրբեջանական կողմը չի կարողանում ներկայացնել եղբորս մեղքը հաստատող ապացույցներ»,-ասաց նա:

Ձերբակալվածի քույրը բազմիցս դիմել է Բաքվում ՌԴ դեսպանությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությանը, սակայն դեռեւս որեւէ պատասխան չի ստացել այն հարցին, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Ռուսաստանի կողմից եղբորն ազատ արձակելու ուղղությամբ:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ավելի վաղ Մարիանա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ: Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ եւ Բաքու էր մեկնել գործուղման:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան՝ Մարիանա Միրզոյանին ուղղված առաջին պատասխան նամակում, մասնավորապես, ասված էր.

«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Այս արտահայտությունը տեղիք է տվել կարծելու, որ Ուելդանով-Գալուստյանին բանտում պահում են հայկական ծագման պատճառով:

ՌԴ արտգործնախարարությունից, արձագանքելով «Արմենպրես»-ի նամակին, տեղեկացրել էին, որ միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի քաղաքացու՝ օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ են ձեռնարկվում՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից, իսկ ասուլիսի ընթացքում ՌԴ արգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ ռուսական կողմը Ուելդանովի ձերբակալումը կամ նրան օժանդակություն ցուցաբերելու հարցը չի դիտարկում ազգային խնդիրներ ի համատեքտում:

Rusarminfo.ru կայքում հրապարակվել էր Ուելդանով-Գալուստյանի  գործընկերոջ, ՌԴ քաղաքացի Ելենա Մակարենկոյի փաստաբանական հարցման վերծանումը, ով Ուելդանովի հետ քննչական մեկուսարանում է անցկացրել 15 օր, ապա ազատ արձակվել:

«3 օրից հարցաքննության ժամանակ քննիչը (նրանք, իմիջիայլոց, չներկայացան, բայց հետո ես իմացա, որ նրան Մուրատ են կոչում) ինձ հայտնեց, որ մենք (Մակարենկոն եւ Ուելդանովը) կասկածվում ենք Հայաստանի օգտին լրտեսության մեջ, որովհետեւ իմ ընկեր Մարատ Ուելդանովը հայ է, իսկ մենք նրա գործակիցներն ենք եւ ռուսների համար չենք կարող աշխատել. չէ որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են չլրտեսել իրար: Եվ որ նա եւ ուրիշները եւս ձերբակալված են եւ խոստովանական ցուցմունքներ են տալիս: Ես սկսեցի ապացուցել, որ դա սխալ է, զառանցանք եւ այլն: Քննիչը դրան ի պատասխան ինձ հայտնեց, որ այժմ ես պետք է իմ ճակատագրի մասին մտածեմ, ոչ թե Մարատի, որովհետեւ «այդ կեղտոտ հայի առումով» ամեն ինչ պարզ է, իսկ ինձ 15 տարվա ազատազրկում է սպառնում, կամ էլ` որքան դատարանը կորոշի, իսկ դատն աշնանը կլինի` հոկտեմբերին, այդ պատճառով պետք է կարողանալ ապրել մինչեւ այդ ժամկետը», - հարցաքննությունից մեջբերել էր կայքը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League