Մանիլայում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ ռումբ են վնասազերծել
INTERNATIONAL NEWSՖիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ԱՄՆ դեսպանատան մոտ ոստիկանությունը նոյեմբերի 28-ին ռումբ է վնասազերծել ։ Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով ոստիկաններին, հայտնում են, որ աղբամանում հայտնաբերվել էր կասկածելի ծանրոց։ Իրավապահ մարմինների կարգադրությամբ դեսպանատան աշխատակիցներին տարհանել են շենքից, իսկ հարակից փողոցները երկու ժամով փակել, հայտնում է DW–ն։
Ավելի ուշ պարզվել է, որ աղբամանում հայտնաբերված շշաձեւ տարրան լարերով միացված էր բջջային հեռախոսին։ Լրատվամիջոցների տվյալներով, ծանրոցը վնասազերծելիս երկու պայթյուն է լսվել։ Ոստիկանությունը նաեւ խուզարկել է դեսպանատան հարակից տարածքը։
Ոստիկանության փոխանցմամբ՝ գտնված պայթուցիկ սարքը հիշեցնում էր այն ռումբը, որը գործողության մեջ էր դրվել սեպտեմբերի 15-ին Ֆիլիպինների հարավում՝ Դավաո քաղաքում։ Այն ժամանակ ահաբեկչության հետեւանքով 15 մարդ էր սպանվել։
			
			
			
			
			
				
			
			
			


