Հարավային Կորեայի նախագահը հրաժարվեց ցուցմունքներ տալ հետաքննությանը
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն մտադիր չԷ անձամբ հանդիպել քննիչների հետ եւ պատասխանել իր շրջապատում կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ նրանց հարցերին: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել Է երկրի ղեկավարի փաստաբան Յու Յոն Հան:
Նրա խոսքով՝ նախագահը «չի կարողանա համագործակցել հետաքննության հետ, «նկատի առնելով նրա լարված աշխատանքային գրաֆիկը»: Ավելի վաղ քննիչները պնդում Էին, որ Պակ Կըն Հեի հարցաքննությունը պետք Է անցկացվի նոյեմբերի 29-ից ոչ ուշ:
Ավելի վաղ Հարավային Կորեայի երկու խոշորագույն ընդդիմադիր ուժերի՝ «Տոբուրո» Դեմոկրատական կուսակցության եւ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ ընդդիմությունը պլանավորում Է նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման հարցի շուրջ քվեարկությունը խորհրդարանում անցկացնել դեկտեմբերի 2-ին: «Մինչեւ չորեքշաբթի մենք կպատրաստենք պաշտոնազրկման մասին օրենքի տարբերակը եւ այն կներկայացնենք խորհրդարանին: Ենթադրում ենք, որ դրա շուրջ քվեարկությունը կարող Է կայանալ արդեն դեկտեմբերի 2-ին»,-ասված Է նրանց կողմից տարածված հայ տարարության մեջ:
Կուսակցությունները մտադիր են նախագահին իշխանությունից զրկելու գլխավոր փաստարկների թվում նշել «Պակ Կըն Հեի կողմից Սահմանադրության խախտումները», ինչպես նաեւ «կաշառակերությունը, իշխանության չարաշահումը եւ պետական գաղտնիքի հրապարակումը»:
Ինչպես նոյեմբերի 27-ին հայտնել Է Realmeter սոցիոլոգիական ծառայությունը, նախագահի շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի ֆոնին Հարավային Կորեայի բնակչության կողմից «Սենուրի» կառավարող կուսակցության աջակցման մակարդակը մեկ շաբաթվա ընթացքում ընկել Է 2,8 տոկոսային կետով՝ մինչեւ 16,2 տոկոս:
Նրա տվյալներով՝ «կառավարող կուսակցության ժողովրդականության անկման ֆոնին բարձրացել Է ընդդիմության աջակցման մակարդակը»: Այսպես, «Տոբուրո» Դեմոկրատական կուսակցության նկատմամբ այն բարձրացել Է 2,5 տոկոսային կետով՝ մինչեւ 33 տոկոս, նշել Է ծառայությունը:
Հարավային Կորեայի դատախազությունը նոյեմբերի 20-ին հետաքննության միջանկյալ արդյունքներ Է տարածել Չխվե Սուն Սիլի՝ Պակ Կըն Հեի մտերիմ ընկերուհու գործով: Դրանց համաձայն՝ Չխվե Սուն Սիլին, ինչպես նաեւ նախագահի վարչակազմի երկու նախկին աշխատակիցների մեղադրանքներ են առաջադրված կոռուպցիայի, կաշառաշորթության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ: Համարվում Է, որ նրանք ստիպել են 50-ից ավելի հարավկորեական ընկերությունների տասնյակ միլիոնավոր դոլարներ փոխանցել Չխվե Սուն Սիլի կողմից վերահսկվող երկու հիմնադրամներ, որոնք հատուկ ստեղծել են այդ նպատակով: Քննիչների կարծիքով, Պակ Կըն Հեն առնվազն տեղյակ Է եղել ընկերուհու եւ իր ենթակաների այդ գործողություններին եւ, ամենայն հավանականությամբ, ինքն Էլ Է մասնակցել դրանց: Հարավային Կորեայի Սահմանադրության համաձայն, գործող նախագահի նկատմամբ կարելի Է քրեական գործ հարուցել միայն հայրենիքի դավաճանության հոդվածով: Հարավային Կորեայի առաջնորդի վարչակազմում դատախազության մեղադրանքները համարել են մերկապարանոց եւ չապացուցված:
Մինչդեռ, ինչպես հայտնել Է Gallup Korea հետազոտական ծառայությունը, Պակ Կըն Հեի վարկանիշն ընկել Է մինչեւ 4 տոկոս: Հասարակական կարծիքի անցկացված հարցումը ցույց Է տվել պետության ղեկավարի աջակցման ռեկորդային ցածր մակարդակն այն դեպքում, երբ նրա գործունեությունից դժգոհ քաղաքացիների թիվը հասել Է 93 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



