Ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումները շուրջ քսան վարժանք են անցկացրել այս տարի
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանի հրթիռային զորքերի եւ հրետանու ստորաբաժանումները 2016 թվականին օգտագործել են 5 հազարից ավելի արկեր եւ տարատեսակ ականներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, 2016 թվականի ընթացքում զորամիավորման հ րետանային ստորաբաժանումները ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գտնվող «Ալագյազ» զինափորձարանում մասնակցել են շուրջ քսան տակտիկական վարժանքների՝ մարտական հրաձգությամբ, օգտագործելով ավելի քան 5 հազար արկ ու ական:
Ուսուցման տերաշրջանի ընթացքում զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմին նախապատրաստել են պայմանական հակառակորդի արդյունավետ կրակային խոցմանը ՝ մոտոհրաձգային եւ հատուկ ստորաբաժանումների աջակցությամբ, ժամանակակից անօդաչու հետախուզական համալիրների օգտագործմամբ:
Ընդամենը 2016 թվականին հրետանային ստորաբաժանումների սպաների ու սերժանտների կողմից կատարվել Է ավելի քան 300 կրակային առաջադրանք՝ մարտական հրաձգությամբ:



