Պուտինը չի մեկնի Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությանը
SOCIETYՌԴ-ի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել Է, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի մեկնի կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությանը: Պեսկովը հայտնել Է, որ սգո արարողությանը Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի ՌԴ-ի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Վլադիմիր Պուտինի օրակարգը բավականաչափ լարված Է: Ընթանում Է Դաշնային ժողովին ուղերձի պատրաստումը: Դա տարվա գլխավոր միջոցառումներից մեկն Է նախագահի աշխատանքային գրաֆիկում: Ուստի այս պատճառով Ռուսաստանը կներկայացվի ոչ թե բարձրագույն, այլ բարձր մակարդակով»,- լրագրողներին հայտնել Է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահն ուղերձով Դաշնային ժողովին կդիմի դեկեմբերի 1-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



