Yerevan, 23.December.2025,
00
:
00
BREAKING


Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վստահ է, որ իր դեմ բողոք ներկայացրած անձին ուղղորդում են՝ ծառայեցնելով իրենց նպատակներին

INTERVIEW

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, վստահ է, որ իր դեմ բողոք ներկայացրած անձի գործողություններն ուղղորդված են:

Հիշեցնենք, որ Բաղդասարյանի մասնակցությամբ քրեական գործերից մեկով անցնող քաղաքացու բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, որի շրջանակում Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրել:

Ըստ նախաքննական մարմնի՝ Բաղդասարյանը քրեական գործով անցնող վկայի վերաբերյալ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին ապօրինի տեղեկություններ է հավաքել և տարածել, մինչդեռ Բաղդասարյանն ու վերջինիս ներկայացուցիչները պնդում են, որ Բաղդասարյանը կատարել է իր պարտականությունները, իսկ դրանք չկատարելու դեպքում գործած կլիներ իր վստահորդի դեմ:

Խնդիրն այն է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում փաստաբանը դատարանին միջնորդել է իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված վկայի հոգեկան առողջության վերաբերյալ փաստաթուղթ պահանջել համապատասխան հաստատությունից, դատարանը բավարարել է միջնորդությունը:

Փաստաբանի համապատասխան միջնորդության նպատակը եղել է վերը նշված վկայի՝ իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում դրված ցուցմունքի արժանահավատությունն ու թույլատրելիությունը վիճարկելը, և պարզվել է, որ վկան հոգեկան հիվանդությամբ է տառապում:

Բաղդասարյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ կինը, ով իր դեմ բողոք է ներկայացրել, առաջին անգամ չէ, որ իր դեմ ուղղված գործողությունների է դիմում: Վերջինս այն նույն անձն է, ով տևական ժամանակ է՝ փաստաբանին մեղադրում է իր մահացած թոռանը «հավի ճուտ» անվանելու մեջ:

Բաղդասարյանը, սակայն, նկատում է, որ կնոջ մեղադրանքների հիման վրա իրավական պրոցեսներn սկսվել են այն բանից հետո, երբ տեղի է ունեցել դերասան Վարդան Պետրսյանի մասնակցությամբ վթարը, որի քննության ընթացքում ինքը բարձրաձայնել է այն բազմաթիվ խախտումների մասին, որոնք թույլ են տրվել քննությունն իրականացնող մարմինների կողմից: Նշենք, որ շուրջ 3 տարի առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. երթուղային տաքսու վարորդը վրաերթի է ենթարկել փոքր երեխայի և վերջինիս տատի հետ դատաքննության փուլում՝ դատական նիստերից մեկի ընդմիջման ժամանակ, տեղի ունեցած միջադեպը, ըստ Նիկոլայ Բաղդասայանի, սխալ մեկնաբանությամբ տարածվել է լրատվամիջոցներով:

«Մամուլի կողմից անվերջ շրջանառվում է, իբր ես վիրավորանք եմ հասցրել տուժողի տատին՝ ասելով, թե «քո երեխան հավի ճուտ է»: Իրականում դատական նիստի ընդմիջման ժամանակ գործով ամբստանյալի մյուս փաստաբան Նազելի Վարանյանի և տուժողի իրավահաջորդի մեջ խոսակցություն էր, նրանք իրավական հարցեր էին քննարկում՝կապված գործի հետ:

Այդ պահին անհասկանալի տրամաբանությամբ այդ կինը մոտեցավ Նազելի Վարդանյանին՝ ասելով ու պնդելով, որ եթե վրաերթ է տեղի ունեցել, ապա վարորդը միանշանակ մեղավոր է: Նա որպես իր խոսքերի փաստարկ ներկայացրեց այն հանգամանքը, թե «հո իմ թոռը հավի ճուտ չէ՞ր, որ ընկներ մեքենայի տակ»:

Ես այդ պահին միջամտեցի և ասացի, որ փաստաբանի գործառույթը մարդու իրավունքերը պաշտպանելն է՝ անկախ նրանից՝ նա հավի ճուտ է գցում մեքենայի տակ, թե մարդ: Այդ պահին այդ կինը շրջվեց և ասաց, որ չհամարձակվեմ իր երեխային վիրավորել»,- պատմեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքն ամեն կերպ փորձել է այդ կնոջը բացատրել, որ ինքը երեխային չի վիրավորել, այլ պարզապես բացատրում է, թե որն է փաստաբանի առաքելությունը:

«Բայց այդ կինը չէր կարողանում ըմբռնել, նա շարունակ բղավում էր՝«ինչո՞ւ ես վիրավորում, ինչո՞ւ ես վիրավորում»:

Այս միջադեպից հետո այդ կինը մի շարք լրատվամիջոցների հայտնել է, իբր ես իր թոռանը «հավի ճուտ» եմ անվանել, ու ես անընդհատ ստիպված եմ պարզաբանել, որ նման բան չեմ ասել, որ իմ լեքսիկոնում նման բառ չկա, որ մենք իրենց երեխայի դեմ չենք, այլ ուղղակի ես և Նազելի Վարդանյանն իրականացնում ենք գործով ամբաստանյալի պաշտպանությունը»,- ասաց փաստաբանը՝ վստահություն հայտնելով, որ որոշ մարդիկ օգտվում են այդ կնոջ վիճակից՝ նրան ծառայեցնելով իրենց նպատակներին:

«Ես վստահ եմ, որ այդ կնոջն ուղղորդում են. Եթե այս ամենն ուղղորդված չլիներ, ապա այս բոլոր գործընթացները հենց դեպքերից հետո էլ կսկսվեին, այլ ոչ թե այսքան ժամանակ անց, երբ այդ քրեական գործն ավարտվել էր, երբ այլևս բողոքելու պատճառ չկար, գործը համաներմամբ կարճվել էր:

Բացի այդ՝ ես և Նազելի Վարդանյանը եղել ենք դատական նիստերին և գիտենք, որ այդ կնոջ գիտելիքները չեն բավարարում՝ այնպիսի իրավաբանական փաստաթղթեր ներկայացնելու համար, ինչպիսին ներկայացվել են՝ ստորագրված նրա անունով: Դրանք իրավաբանների կողմից խորը մշակված փաստաթղթեր են, որոնց տակ պարզապես ինքն է ստորագրում։ Ակնհայտ երևում է, որ նրան ուղղորդում են, և ես ունեմ տեղեկություն, թե դա ով կարող է լինել, բայց դեռ համբերում եմ, այդ մասին չեմ խոսում: Այս պատմության մեջ կարևորն այն է, որ փաստաբանական ինստիտուտը չտուժի»,- խոսքը եզրափակեց Բաղդասարյանը:

Արաքս Մամուլյան

From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding