Թուրքիան ՌԴ-ին հորդորել Է վերացնել առեւտրական բոլոր սահմանափակումներն արտահանման ոլորտում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ռուսաստանին հորդորել Է լիովին վերացնել Ռուսաստանի շուկա թուրքական պարենի մատակարարումների բոլոր սահմանափակումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարն ասել Է ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ ՝ Թուրքիա ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի այցի նախաշեմին:
«Կարեւոր Է, որ վերացվեն տակավին գործող արգելքները, որոնք սահմանվել են թուրքական պարենի եւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը սահմանափակելու համար»,- ասել Է նա:
Դիվանագետի կարծիքով՝ ժամանակն Է Ռուսաստանի հետ քննարկել ոչ թե ճգնաժամային շրջանը, այլ համագործակցության նոր հեռանկարները:
«Մենք չպետք Է խոսենք այն մասին, թե ինչպես վերադարձնենք հարաբերությունները մինչճգնաժամային ցուցանիշների: Մենք պետք Է քննարկենք, թե ինչպես դրանք Էլ ավելի զարգացնենք»,- համոզված Է նախարարը: Չավուշօղլուն հավելել Է, որ անհրաժեշտ Է համարում Ռուսաստանի հետ ամբողջությամբ վերականգնել անայցագիր ռեժիմը:



