Վերջին մեկ օրում ավելի քան 3 հազար խաղաղ բնակիչներ են դուրս եկել Հալեպի արեւելյան մասից
SOCIETYՎերջին մեկ օրում ավելի քան 3 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 1519 երեխաներ են հեռացել Հալեպի արեւելյան մասից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել են Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:
«Հաշտեցման ռուսական կենտրոնը շարունակում Է հումանիտար օգնություն հասցնել ահաբեկիչներից ազատագրված Հալեպի արեւելյան շրջաններ: Ընդամենը վերջին մեկ օրվա ընթացքում քաղաքի արեւելյան մասից դուրս Է եկել 3 հազար 179 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1519 երեխա, ներառյալ 138 նորածիններ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են գերատեսչությունում, քաղաքը լքած բոլոր բնակիչները տեղավորվում են սիրիական իշխանությունների հետ համատեղ բացված հումանիտար կենտրոններում: Նրանք ստանում են բժշկական օգնություն, տաք եւ մանկական սնունդ, առաջին անհրաժեշտության առարկաներ ու հագուստ:
Նաեւ Հաշտեցման ռուսական կենտրոնը լրացուցիչ Հալեպ Է տեղափոխել եւ բացել ավելի քան 150 դաշտային խոհանոց:
Ինչպես հայտնել են Սիրիայում Հաշտեցման կենտրոնում, ավելի քան 100 զինյալներ դադարեցրել են դիմադրությունը եւ լքել Հալեպի արեւելյան մասը: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ քաղաքի տասը թաղամասեր ազատագրվել են «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



