Շվեդիայում Ծննդյան տոների այծը նշել Է 50-ամյակը եւ կրկին այրվել
SOCIETYվեդիայի Եվլե քաղաքում հերթական անգամ այրվել Է Ծննդյան տոների ծղոտե այծն այն բանից մի քանի ժամ անց, երբ հանդիսավորապես բացվել Է հրապարակում: Այս տարի այն նշել Է իր 50-ամյակը, հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Aftonbladet թերթին:
Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 27-ի երեկոյան: Նախնական տվյալներով՝անհայտ անձը դյուրավառ խառնուրդով շիշ Է նետել հարեւան ռեստորանի կողմից: Երբ տեղ են ժամանել հրշեջները, կառուցվածքն արդեն ամբողջությամբ կրակի մեջ Է եղել:
Ոստիկանությունը ձեռնամուխ Է եղել չարագործի որոնմանը: Այծի պատրաստման ծախսերը, որն իրենից ներկայացնում Է ծղոտով ծածկված փայտե կմախք, կազմում են մինչեւ 250 հազար շվեդական կրոն (ավելի քան 27 հազար դոլար):
Այծը, որն Սկանդինավիայում ձմեռային տոների խորհրդանիշն Է, Եվլեում կանգնեցնում են 1966 թվականից: Առաջին իսկ տարվանից ծղոտով ծածկված պատկերաքանդակը դարձել Է բարբարոսների հարձակման օբյեկտ, մեծավ մասամբ այն այրել են: Անցյալ տարի այն նույնպես չի խուսափել նման ճակատագրից:



