Քերին փորձում Է Սիրիայի շուրջը ՌԴ-ի հետ համաձայնության հասնել նախքան Թրամփի պաշտոնակալությունը. WP
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին շարունակում Է ջանքեր գործադրել Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջը Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար՝ չնայած պաշտոնից շուտով իր հեռանալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Washington Post-ը, վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչների:
«Հեռացող պետքարտուղար Ջոն Քերին բուռն եւ նույնիսկ աներեւակայելի դիվանագիտական ջանքեր Է գործադրում, որպեսզի Ռուսաստանի հետ համաձայնության հասնի Հալեպի պաշարումն ավարտելու շուրջը»,- գրել Է թերթը:
Թերթն այդ ջանքերից մեկն Է համարում Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Քերիի հեռախոսազրույցները շաբաթական երկու անգամ, ինչպես նաեւ դիվանգետների՝ վերջերս կայացած հանդիպումը Պերուում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:
Washington Post-ի տվյալներով՝ Քերին զգուշանում Է, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելիս բոլորովին այլ համաձայնության կհասնի Մոսկվայի հետ, որի հետեւանքով Վաշինգտոնը կհայտնվի «անմիջականորեն» Ասադի «կողմում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



