Հալեպում 40-ից ավելի զինյալներ կամավոր վայր են դրել զենքը
SOCIETYՀալեպի արեւելքում՝ Էլ Կադիսիա շրջանից դուրս են եկել 42 զինյալներ, որոնք հրաժարվել են շարունակել մարտական գործողությունները եւ վայր են դրել զենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Անօրինական կազմավորումների՝ զենքը վայր դրած բոլոր անդամների նկատմամբ գործում Է համաներումը, որն ավելի վաղ հայտարարվել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանագրով:
Նոյեմբերի 27-ի ընթացքում կառավարական զորքերը ահաբեկիչներից ութ թաղամաս են ազատագրել Հալեպի արեւելքում: Ազատագրված թաղամասերից տարհանվել Է ավելի քան 2,5 հազար խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան 800-ը երեխաներ են:
Հաշտության գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել Է հազարի:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



