Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մանկական ցերեկային խնամքի կենտրոնը սպասարկում է հատուկ կարիքներ ունեցող 80 երեխայի

SOCIETY

 Վարդենիս քաղաքի հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների «Աստղավարդ» հասարակական կազմակերպության հիմնադրած մանկական ցերեկային խնամքի  կենտրոնից օգտվում են Վարդենիսի տարածքի համայնքների հենաշարժական խնդիրներ ունեցող 80 երեխա: «Աստղավարդը» սպասարկում է նաեւ Վարդենիսի տարածքի համայնքների հաշմանդամություն ունեցող  230 շահառուների:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Աստղավարդ» ՀԿ նախագահ Մելանյա Եփրեմյանը, կազմակերպությունը  հիմնվել է 2003 թվականին Վարդենիս քաղաքում, իսկ մանկական ցերեկային խնամքի կենտրոնը բացվել եւ գործում է 2007 թվականից: «Մեր կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահական, կրթական եւ սոցիալական ոլորտներում: Շահառուներն են հաշմանդամություն  ունեցող երեխաները եւ նրանց ընտանիքների անդամներ ը:

Կազմակերպության առաքելությունն է՝ աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնահարցերի լուծմանը: «Աստղավարդն» ունի շուրջ 230 շահառու, որոնք ապրում են Վարդենիսի տարածաշրջանի համայնքներում: Նրանց  մատուցվում են անհրաժեշտ  ծառայություններ, ամեն տարի կազմակերպվում է 80 երեխայի համար ներառական ցերեկային ճամբար»,-ասաց Մելանյա Եփրեմյանը:

Ըստ կազմակերպության ղեկավարի՝ իրենց ամենամեծ ձեռքբերումը, սակայն, համապատասխան սարքավորումներով հագեցած մանկական ցերեկային խնամքի կենտրոնն է, որը հնարավոր է եղել ստեղծել 2003-2007 թվականներին դրամաշնորհային ծրագրերի, դոնոր կազմակերպությունների, անհատ բարերարների ֆինանսական աջակցության շնորհիվ: «Աստղավարդի» մանկական ցերեկային խնամքի կենտրոնում մատուցվում են ֆիզիոթերապիստի, լոգոպեդի, արտթերապիստի, հատուկ մանկավարժի, հոգեբանի եւ մասնագիտական ուսուցման ծառայություններ:

«Կենտրոնը հագեցած է բոլոր տեսակի մարզասարքերով, մարզական-վերականգնողական եւ մասնագիտական ուսուցման սարքավորումներով: Կենտրոնի նորոգման բոլոր աշխատանքները կատարվել են հաշմանդամ երեխաների ծնողների եւ կամավորների ջանքերով, շահառուներն են հենաշարժական ֆունկցիայի խանգարում ունեցող շուրջ 80 երեխա եւ նման խնդիրներ ունեցող մեծահասակներ: Կենտրոն այցելում են ոչ միայն այն անձիք, ովքեր հենաշարժական խնդիրներ ունեն, այլեւ ոչ ֆիզիկական խնդիրներ ունեցողները, նաեւ՝ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները, ովքեր մարզվում են, շփվում կենտրոնի ահառուների հետ, նրանց հետ նաեւ պատրաստում իրենց դասերը: Կենտրոնի միջոցով լուծվում են մեր առջեւ դրված խնդիրներից մի քանիսը, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց դարձնել հասարակության լիիրավ անդամ, նպաստել նրանց շրջապատ մտնելուն, ընկերներ գտնել, ինչպես նաեւ թեթեւացնել խնդիրներ ունեցողների ծնողների հոգսերը, տալ նրանց լրացուցիչ գիտելիքներ ու հմտություններ, որոնք էլ լուծում են գտել մեր մյուս ծրագրերում»,-նշեց ՀԿ նախագահը:

«Աստղավարդ» մանկական ցերեկային խնամքի կենտրոնը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական մանկական վերականգնողական  կենտրոնի հետ: Եւ տարվա մեջ մի քանի անգամ հանրապետական կենտրոնից մասնագետներ են գործուղվում Վարդենիս, իրենց կենտրոնի մասնագետների եւ շահառուների ծնողների համար կազմակերպում  մասնագիտական խորհրդատվություններ, քննարկումներ: Վարդենիսից էլ երեխաներ են ուղեգրվում հանրապետական կենտրոն, որտեղ նրանք ստանում են մասնագիտական բուժում: «Աստղավարդի» ղեկավարը ներկայացրեց նաեւ մանկական ցերեկային խնամքի կենտրոնի առջեւ ծառացած խնդիրները, որոնց լուծման համար իրենք ակնկալում են պետության կամ բարերարների աջակցությունը: «Մեր հիմնական ծրագրերի ֆինանսավորման ժամկետներն ավարտվել են, ավարտվել են նաեւ մեր վերականգնողական կենտրոնի մասնագետների վճարումների ժամկետները, բայց նրանք դեռեւս շարունակում են կամավոր հիմունքներով աշխատել կարիքավոր երեխաների հետ: Մենք ունենք նաեւ ֆինանսավորման կարիք, որ կարողանանք մեր մասնագետներին աշխատավարձ վճարել ու պարապմունքները կազմակերպել: Չնայած «Վորլդ Վիժն» կազմակերպության տարածքային զարգացման ծրագրի միջոցով մեր շենքն ամբողջությամբ ապահովվել է ջեռուցման համակարգով, բայց մենք չենք կարողանում ջեռուցելշենքը՝ միջոցներ չունենալու պատճառով: Ակնկալում ենք ինչպես պետության, այնպես էլ առանձին բարերարների աջակցությունը: Մեր կենտրոնը Վարդենիսի տարածքի հաշմանդամ երեխաների եւ նրանց ծնողների համար կենսական կարեւոր խնդիր է լուծում, քանի որ հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաները մարզկենտրոնի կամ մայրաքաղաքի վերականգնողական կենտրոններ հասնելու հնարավորություն քիչ ունեն կամ չունեն»,-ընդգծեց Մելանյա Եփրեմյանը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League