Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Եզակոտ էր ու ժպտերես. ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան

SOCIETY

 Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է:

Հերոսը սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում. դասղեկ Արմինե Ասլանյանի խոսքով՝ Հենրիկին կարողանում էին ավելի լավ բացահայտել իր իսկ գրված տողերով, քանի որ փակ էր, չէր սիրում շատ խոսել:

«Ուրախ եմ, որ պահել եմ այս տողերը: 6-րդ դասարանում աշակերտներին հանձնարարել էի բնութագրել ինքներն իրենց: Գրել էր՝ ես բնավորությամբ շատ հանգիստ եմ, սիրում եմ ծանոթություներ հաստատել, ընկերասեր եմ, կատակասեր եմ, կատակում եմ, բայց` միայն տանը հաճախ, արտաքինից շատ ժպտերես եմ, ներքուստ նույնպես ուրախ եմ, ես բոյով եմ, շիկահեր, աչքերս արտահայտիչ են, շագանակագույն, նիհար եմ եւ ուժեղ եմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ պատմում է տիկին Ասլանյանը:

Դասղեկն ասում է, որ ամենադրական հատկանիշները կարելի էր գտնել հենց Հենրիկի մեջ, նա ճշգրտորեն բնութագրել էր իրեն այնպես, ինչպես նրան տեսնում էր իր շրջապատը:

«Շատ սիրված էր բոլորի կողմից, լուրջ ու չափի մեջ, երբեք սուտ չէր խոսում:  Մի անգամ էլ հանձնարարել էի անունը բացել, անվան տառերով բնութագրական բառեր գրել, Հենրիկն առանձնացրել էր՝ հանգիստ, երազկոտ, նեղացկոտ, «ր» տառի տակ երեւի ոչինչ չէր գտել, պարզապես գրել էր րոպեական,  իրատես եւ կարգապահ: Ամեն ինչ ճիշտ էր բնութագրել, միայն թե մի փոքր նեղացկոտ բառն էր մեզ համար բացահայտում: Իրոք, հանգիստ էր, չեմ հիշում, որ երբեւէ ընկերների հետ վիճաբանություն ունենար, հենց առաջին նստարանին էր նստում,  միշտ ժպիտը դեմքին էր, հանձնարարությունները ս իրով կատարում էր: Եթե ուզեր, երեւի շատ ավելի լավ կսովորեր, որովհետեւ բարձր դասարաններում զգաց դրա հաճույքը: Գրականություն էր շատ սիրում, հաճույքով կարդում ու անգիր էր անում մեր բանաստեղծների ստեղծագործությունները: Մտադրություն ուներ ուսումը շարունակելու, իրավաբան էր ուզում լինել»: 

Տիկին Ասլանյանը ներկայացրեց Հենրիկին հանձնարարված եւս մի առաջադրանք, որտեղ նա պետք է գրեր, թե ինչ է ցանկանում:

««Ուզում եմ» թեմայով աշխատանք հանձնարարեցի, Հենրիկն այնքան լավ բաներ էր գրել՝ բոլոր մարդիկ էլ ամեն վայրկյան մի բան ուզում են, ես շատ կուզեի, որ մարդիկ լինեն բարի եւ անկեղծ, ուզում եմ, որ մեր երկրում շարունակվի անկախությունը, երջանկություն տիրի, ուզում եմ, որ Հայաստանը կրկին ունենա իր առաջվա տարածքները, ուզում եմ, որ բոլոր երկրներում խաղաղություն տիրի եւ պատերազմներ չլինեն, ես այն եմ ուզում, ինչ բոլոր մարդիկ են ուզում»:

Հենրիկի մասին դեպքն իմանալուց հետո դպրոցի աշակերտներն իրենց նախաձեռնությամբ որոշել եւ անկյուն էին պատրաստել Հենրիկի համար: Դասղեկը տեղեկացրեց, որ այսօր էլ պատրաստվում են սերժանտի հիշատակին նվիրված փոքր միջոցառում անցկացնել:

«Ես այդ օրերին շատ անհանգիստ էի, քանի որ Հենրիկն էլ, համարյա բոլոր դասընկերներն էլ ծառայում էին Արցախում:  Երբ իմացանք, սկզբում չէինք հավատում, ընտանիքն էլ չէր հավատացել: Հիշում եմ՝ հոգեհանգստից հետո բոլորով հավաքվեցինք դպրոցում, աղջիկները մինչեւ ուշ գիշեր ինձ հետ նստեցին, մտածում էինք Հենրիկի մասին, պատմում տարբեր դրվագներ, ով ինչ հիշում էր: Ես ավարտական դասարան ունեի այս տարի, վերջին զանգի միջոցառումը սկսեցինք Հենրիկին նվիրված հատվածով, ասացինք, որ շնորհակալ ենք, որ մեզ պաշտպանել է, հանուն այսօրվա, որ մենք խաղաղ անցկացնենք վերջին զանգը: Մեզ համար էլ է դժվար, իմ հոգում մի հոգս էլ է ավելացել»:   

Հենրիկը մարտի դաշտում էլ իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես բնութագրել էր: Շտապեց օգնության, զոհվեց  վիրավոր ընկերներին դուրս բերելիս, տվեց իր կյանքը՝ փրկելով մեկ ուրիշինը:

Սյուզի Մուրադյան

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League