9 եղանակ ամանորյա տոներին ավելորդ քաշից խուսափելու համար
LIFEՆույնիսկ կամքի մեծ ուժ ունեցող մարդկանց համար տոնական արձակուրդներն իրական փորձություն են, երբ մոռանում ես հետևել սննդակարգիդ: Այս մասին գրում է Time.com-ը և ներկայացնում սննդաբան Էլիզա Զիդի մշակած կանոններն ու հնարքները, որոնց հետևելով հնարավոր է կարգի բերել կազմվածքն ու խուսափել ավելորդ կիլոգրամներ հավաքելուց:
1. Կշռվեք շաբաթական երկու անգամ
Մասնագետի խոսքով` պետք է կշռվել առավոտյան, երբ ստամոքսը դեռ դատարկ է: Նա խորհուրդ չի տալիս չափազանց հաճախակի կշռվել, բայց քաշին հետևելիս դա անհրաժեշտ պայման է:
2. Օրն ակտիվ սկսեք
Առավոտյան մարզվելը նպաստում է նաև օրվա ընթացքում լավ ինքնազգացողության պահպանմանը:
3. Պարզապես ասեք «ոչ» ամեն տեղ
Կամքի ուժը մկանների պես մի բան է, որը պետք է մարզել: Դրա համար այցելեք այնպիսի վայրեր կամ միջոցառումների, որտեղ հյուրասիրություն չկա:
4. Հետևեք կալորիաներին
Համոզվեք, որ ձեր օգտագործած սնունդը չափազանց կալորիական չէ: Փորձեք հաճախ օգտագործել բանջարեղեն և մրգեր, ամբողջական ձավարեղեն և սպիտակուցներ:

5. Մի մոռացեք մարզումները
Եթե չեք հասցրել հաճախել մարզասրահ կամ յոգայի պարապմունքներին, դա խնդիր չէ: Պակասը կարող եք լրացնել նաև պարան ցատկել մոտ 15 րոպե, ինչը կօգնի ազատվել մոտ 190 կալորիայից:
6. Լրացրեք H2o-ի պակասը
Անպայման 8 բաժակ ջուր ըմպելու փոխարեն ջրի պակասը կարող եք լրացնել կանաչ աղցանների և մրգերի օգնությամբ:
7. Անանուխով թեյ ըմպեք
Անանուխով թեյը հանգստացնում է ստամոքսն ու նվազեցնում աղիների լարվածությունը:
8. Դանդաղ ծամեք
Անգամ եթե օրակարգը խիստ հագեցած է, և բազմաթիվ չարված գործեր ունեք, ուտելուն պատշաճ ժամանակ հատկացրեք և դանդաղ ծամեք սնունդը: Դա կնպաստի այն լավ յուրացնելուն և չափից ավելի չուտելուն:

9. Բավականաչափ կալիում ընդունեք
Կալիումի բավարար քանակն օրգանիզմում օգնում է հավասարակշռել նաև ջրի քանակն ու դուրս բերել ավելորդ ջուրն օրգանիզմից: Հաճախակի օգտագործեք բանան, պապայա, կիվի, ելակ և սեխ:



