Հալեպում գրոհայինների մի մասը հայտարարել է հանձնվելու մտադրության մասին
INTERNATIONAL NEWSՀալեպի արևելյան Աս-Սահուր շրջանում գրոհայինների խումբը հայտարարել է, որ պատրաստ է հանձնել զենքերը որոշ պայմաններով:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն` վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրը, ահաբեկչական խմբավորման անդամները բանակցություններ են սկսել կառավարական զորքերի հետ:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի բանակը վերջին երկու օրում կարողացել է զգալիորեն առաջ շարժվել դեպի քաղաքի արևելյան շրջանների խորքերը, որտեղ վերահսկողություն են հաստատել գրոհայինները: Զինվորականներին հաջողվել է 5 թաղամաս հետ գրավել «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններից և այլ զորախմբավորումներից:
Միաժամանակ, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից հայտնել են, որ Հալեպում գրոհայիններն ավելի հաճախ են սկսել հարաբերություններ պարզել իրար միջև: Առավել արմատականները ճնշումներ են գործադրում նրանց վրա, որոնք այլևս պատրաստ չեն պայքարին:



