Համբուրգում հրկիզել են ԵԱՀԿ առաջիկա գագաթնաժողովի անցկացման շենքը
SOCIETYԳերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ անհայտ անձինք հրկիզել են Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող ցուցասրահի այն շենքը, ուր երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում պետք է անցկացվի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը։
Միջադեպը գրանցվել է շաբաթ երեկոյան։ Ականատեսների խոսքերով՝ մի քանի տասնյակ անձինք հրկիզել են շենքի մուտքերից մեկը, ինչպես նաև ոչ հեռու գտնվող արգելապատնեշներն ու աղբամանները։
Ոչ ոք չի տուժել, սակայն շենքին հասցված վնասի չափը համարվում է զգալի։ Ներկա դրությամբ տարվում է հետաքննություն՝ միջադեպի մանրամասները պարզելու համար։
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով՝ կասկածներ կան, որ հրկիզումը կապված է դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում ԵԱՀԿ-ի առաջիկա գագաթնաժողովի անցկացման հետ։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



