Թրամփը ընտրությունների վերահաշվարկը որակել է, որպես մեքենայություն
INTERNATIONAL NEWSԱմերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեների վերահաշվարկի փորձերը որակել է որպես մեքենայություն.
«Քվեների վերահաշվարկը պարզապես եղանակ է («Կանաչներ» կուսակցությունից թեկնածու) Ջիլ Սթայնի համար, ով ստացել է քվեների մեկ տոկոսից էլ պակաս և անգամ չի առաջադրվել բոլոր նահանգներում, փողով համալրելու համար իր գանձարանը, որի մեծ մասը նա չի էլ ծախսելու այդ զավեշտալի վերահաշվարկի վրա։
Դա Կանաչների կուսակցության մեքենայությունն է ընտրություններում, որոնցում պարտված կողմն արդեն իսկ ճանաչել է պարտությունը և որոնց արդյունքները պետք է հարգել»։
Ավելի վաղ Ջիլ Սթայնը պահանջել էր վերահաշվարկ իրականացնել ԱՄՆ առանցքային երեք նահանգներում՝ Վիսքոնսին, Միչիգան, Փենսիլվանիա։ Տեղական օրենսդրության համաձայն՝ նախաձեռնող կողմը պետք է ֆինանսավորի այդ ամենը։ «Կանաչները» պնդում են, որ այդ նպատակով արդեն իսկ հավաքել են 5.2 միլիոն դոլար։



