Ֆիդել Կաստրոն ավելի քան 50 տարի կարևորագույն դեր է խաղացել կուբացիների կյանքում. Ջոն Քերի
INTERNATIONAL NEWSԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցավակցություն է հայտնել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ։
Այդ մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում։ Քերին ընդգծել է, որ Կաստրոն ավելի քան 50 տարի կարևորագույն դեր է խաղացել կուբացիների կյանքում, ինչպես նաև լրջորեն ազդել է տարածաշրջանային ու գլոբալ քաղաքականության վրա.
«Քանի որ մեր երկրները շարունակում են ընթանալ հարաբերությունների կարգավորման ուղով, մենք դա անում ենք բարեկամության ոգով ու անկեղծ ցանկությամբ՝ չանտեսելով պատմությունը։ Մենք նոր և ավելի լավ ապագա ենք ստեղծում մեր ժողովուրդների համար»։
Ավելի վաղ Ֆիդել Կաստրոյի եղբայր Ռաուլը հայտարարել էր, որ կուբայական հեղափոխության առաջնորդը կդիակիզվի դեկտեմբերի 4-ին։



