Ճապոնական Ֆուկուսիմա 1 ատոմակայանի վթարի հետևանքների վերացումը կարող է արժենալ 180 միլիարդ դոլար
SOCIETYՃապոնական Nikkei թերթի փոխանցմամբ՝ Ճապոննիայի Ֆուկուսիմա 1 ատոմակայանի վթարի հետևանքների վերացման ծախսերն ու փոխհատուցման չափերը կարող են կրկնապատկվել՝ հասնելով 20 տրիլիոն իենի (գրեթե 180 միլիարդ դոլար)։
Ընդգծվում է, որ 2013 թվականի վերջին Ճապոնիայի կառավարությունը հուսով էր այդ նպատակով ծախսել 11 տրիլիոն իեն։ Սակայն ներկայումս էկոնոմիկայի, առևտրի ու արդյունաբերության նախարարությունը մտադիր է ֆինանսների նախարարության հետ միասին հաստատել գումարը մինչև 20 տրիլիոն իենի հասցնելը։
Ենթադրյալ ծախսերն աճել են այն պատճառով, որ Ճապոնիայի իշխանոթյուններն ընդլայնել են այն անձանց ու ընկերությունների ցուցակը, որոնք պետք է ստանան փոխհատուցում։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle
5
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



