Սաուդյան Արաբիան հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի հետ ՕՊԵԿ-ի բանակցություններին
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիան հրաժարվել է մասնակցել ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) նախատեսված հանդիպմանը, որին ներկա է լինելու նաև Ռուսաստանը և որի ժամանակ քննարկվելու է նավթի արդյունահանման ծավալների սառեցման հարցը:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, արդյունքում նոյեբերի 28-ին Վիեննայում կայանալիք հանդիպումը հետաձգվել է: Նախատեսված բանակցությունների փոխարեն ներքին հանդիպում կանցկացվի` Իրանում և Իրաքում նավթի արդյունահանման ծավալների կրճատման հարցի շուրջ:
Աղբյուրը նշում է, որ Իրանը ցանկանում է վերականգնել նավթի արդյունահանման մակարդակը, որն առկա էր նախքան պատժամիջոցների սահմանումը: Իսկ Իրաքն իր համար բացառիկ պայմաններ է ցանկանում ունենալ` մեկնաբանելով, որ երկիրը նավթից ստացվող եկամտի կարիքն ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:



