«Հարգում եմ դերասանուհիներին, որոնք հրաժարվում են գլխավոր դերից, որովհետև համբուրվելու տեսարան կա, բայց երբեք չեմ աշխատի նրանց հետ». «Կյանք ու կռվի» ռեժիսոր
PHOTO«Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Դիանա Մալենկոյի լուսանկարը, որն արվել է իր նոր ֆիլմի՝ «Կյանք ու կռվի» երկրորդ մասի նկարահանումների ժամանակ և արել հետևյալ գրառումը.
«Հարգում եմ դերասանուհիների մարդկային այն տեսակը, որոնք հրաժարվում են գլխավոր դերում նկարահանվելու հնարավորությունից, որովհետև ֆիլմում համբուրվելու տեսարան կա: Հարգում եմ, բայց երբեք նրանց հետ չեմ աշխատի»:

Գրառումը շփոթության տեղիք է տվել, թե խոսքը Դիանա Մալենկոյի մասին է: BlogNews-ի հետ զրույցում Մհեր Մկրտչյանը նշեց, որ Դիանա Մալենկոն իր ֆիլմի գլխավոր հերոսուհին է, եթե նման տարաձայնություն լիներ, նա չէր նկարահանվի: Թե իրականում ում էր ուղղված գրառումը, ռեժիսորը մեկնաբանել չցանկացավ:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



