Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Քննություններ. 9-րդ դասարանում այս տարի համակցված թեստ չի լինի, ԿԳՆ-ն փոխել է միտքը

SOCIETY

Օրացուցային եւ ուսումնական տարին որքան մոտենում է ավարտին, այնքան հանրակրթական շատ հաստատություններում խորանում են անորոշությունն ու անհանգստությունը:

Ինչպես հայտնի է, դպրոցներում անցկացվող քննությունների ընթացակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ: Ու եթե ի սկզբանե կրթության եւ գիտության նորանշանակ նախարարի հայտարարած ու խոստացած վերանայումները դրական արձագանք գտան, այժմ արդեն շատ հաստատություններում խառնաշփոթ է ստեղծվել. թե՛ դպրոցների աշխատակազմերը, թե՛ աշակերտներն ու նրանց ծնողները երբեմն մինչեւ վերջ չեն պատկերացնում, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ նորամուծությունները եւ գործնականում ինչպես պետք է կիրառվեն:

ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը երեկ մեր զրույցում մանրամասներ ներկայացրեց 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ:

Ըստ այդմ, ընթացիկ կիսամյակի ավարտին, ինչպես նախկինում, 4-րդ եւ 9-րդ դասարանն ավարտող երեխաների գիտելիքների ստուգում չի լինի, բայց արդեն հաջորդ կիսամյակի ու միեւնույն ժամանակ ուսումնական տարվա ավարտին նրանց քննությունների բնույթը որոշ չափով կլինի այլ:

4-րդ դասարանցիները «Մայրենի» առարկայից թելադրություն կգրեն` ի տարբերություն նախորդ տարվա թեստային առաջադրանքների: «Մաթեմատիկայի» քննությունը փոփոխություն չի կրի, եւ գիտելիքների ստուգումը կանցկացվի գրավոր տարբերակով` թեստային առաջադրանքների տեսքով:

9-րդ դասարանի դեպքում, պարզվում է, երեկվա դրությամբ դեռ փոփոխություններ էին տեղի ունենում: Ուսուցիչներն ու աշակերտները ավելի վաղ պաշտոնապես տեղեկացվել են, որ բնագիտական առարկաներից քննությունը լինելու է համակցված թեստի ձեւով: Այսինքն` եթե նախկինում սովորողներն ընտրություն էին կատարում «Ֆիզիկա», «Քիմիա»«Կենսաբանություն»«Աշխարհագրություն» առարկաների միջեւ եւ գրավոր քննություն հանձնում դրանցից որեւէ մեկից, ապա այս տարի նախատեսված էր, որ քննական թեստում առաջադրանքները լինելու են բոլոր չորս այդ առարկաների վերաբերյալ:

Ու մինչ աշակերտները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են նախապատրաստվել այդ քննությանը, առաջադրանքների թեկուզ մոտավոր ինչ շրջանակ կա կամ ինչ հարցաշար, գնահատման եւ թեստավորման կենտրոնում էլ համապատասխան առարկայական բաժինն աշխատում է թեստերի մշակման եւ ուղեցույցների համադրելիության ուղղությամբ՝ կրթության եւ գիտության նախարարությունում որոշել են նշված փոփոխությունը հետաձգել:

Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ ընդառաջ են գնացել մանկավարժներից ու սովորողներից ստացված դիմումներին, որոնք նշել են, թե այդ կարգով քննությանը նախապատրաստվել չեն հասցնում` խնդրելով տրամադրել ավելի երկար ժամանակ: Հետեւաբար, համակցված թեստերը կիրառության մեջ մտնեն 2017-2018 ուսումնական տարում: Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ գնահատման եւ թեստավորման կենտրոնը նույնպես քիչ առաջ տեղեկացվել է փոփոխությունը չեղյալ հայտարարելու մասին:

Ինչ վերաբերում է 9-րդ դասարանում անցկացվելիք մյուս 5 առարկաների քննությանը, ապա «մաթեմատիկայի» դեպքում գրավոր քննության տարբերակը կպահպանվի: «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի թեստերի փոխարեն ավարտական այդ դասարանի աշակերտները կհանձնեն փոխադրություն ու նաեւ «գրականություն»` բանավոր: «Հայոց պատմություն» եւ «Օտար լեզու» առարկաների քննությունը նույնպես բանավոր տարբերակով կլինի: Իսկ թե հատկապես ո՞ր լեզուն կլինի քննական, դարձյալ թողնված է աշակերտի ընտրությանը:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների թիվը, ինչպես նախկինում եւս նշել ենք, 6-ի փոխարեն դարձել է 3-ը` «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» եւ «Մաթեմատիկա»: Ընդ որում, եթե դրանք չեն համընկնում միասնական քննությունների հետ, այսինքն` այդ առարկաները հանձնելու անհրաժեշտություն չի լինելու բուհ ընդունվելու համար, ապա 12-րդ դասարանցին իրավունք ունի տվյալ առարկայից քննություն հանձնել հունվարին, իսկ արդեն հաջորդ կիսամյակի համար ընտրել առնվազն երեք առարկա եւ դրանք կրկնել առավել շատ դասաժամով: 12-րդ դասարանում նշված երեք պարտադիր քննություններն անցկացվելու են գրավոր: Մյուսներից կնշանակվեն տարեկան գնահատականներ` մատյանի տվյալների ամփոփումով:

Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչեւ դեկտեմբերի 1-ը գրավոր պետք է դիմեն դպրոցի տնօրենին, վերջինս էլ այդ տվյալները մինչեւ դեկտեմբերի 10-ը ներառյալ պետք է փոխանցի գնահատման եւ թեստավորման կենտրոն: Հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու դիմում-հայտերը հաստատության տնօրենը կենտրոն է փոխանցելու փետրվարի 1-ից մինչեւ մարտի 15-ը ներառյալ:

12-րդ դասարաններում, եթե աշակերտները որոշեն քննություններ հանձնել նախօրոք, դրանք կանցկացվեն հունվարի 14-28-ը: Տարեվերջյան քննությունները կանցկացվեն հունիսի 1-24-ը` բոլոր ավարտական դասարաններում: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե  Հովհաննիսյանն ասաց, որ ըստ առարկաների քննական օրերը դեռեւս որոշված չեն: Դա հայտնի կլինի դեկտեմբերին:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League