Երասխ-Երեւան ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 06.19-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երեւան հատվածի 30-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի 90 GG 690 համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 26-ամյա Ջ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել բետոնե արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղեւորներ՝ 28-ամյա Հ. Հ.-ն եւ 28-ամյա Ա. Ս.-ն տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



