Ճապոնիայում սկսվել է երկրի խոշորագույն Ասո հրաբխի ժայթքումը
SOCIETYՃապոնիայում արթնացել է Կյուսյու կղզում գտնվող երկրի խոշորագույն Ասո հրաբուխը, որը մոխիր է արտանետել շուրջ երկու կիլոմետր բարձրության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հաղորդել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը:
Զոհերի և տուժածների մասին տվյալներ են ստացվել:
Մեկուկես հազար մետր բարձրության հասնող Ասոն երկրի ամենաակտիվ հրաբուխն է: Դրա հետ մեկտեղ նա ժողովրդականություն վայելող տուրիստական վայր է:
Բրիտանական The Guardian թերթի հաղորդագրության համաձայն՝ հրաբխի ժայթքման պահին նրա ամենաբարձր կետի մերձակա կայանատեղիում գտնվում էին մի քանի զբոսաշրջիկներ, որոնք հաջողությամբ տարհանվել են:
Ականատեսների խոսքով՝ հրաբխի ժայթքումն անսպասելիորեն է սկսվել:
Ինչպես նշել են Kyushu Electric Power Co ընկերությունում, Ասոյի ակտիվությունը չի ազդի «Սենդայ» ատոմային էլեկտրակայանի աշխատանքի վրա, որը գտնվում է հրաբխից մոտավորապես 160 կիլոմետր հարավ ընկած շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:



